Միլանի փողոցները հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են
Արխիվ 16-20Նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևները լուրջ վնաս են հասցրել Միլանին և մերձակա տարածքներին, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Տեղի հրշեջ ծառայության փոխանցմամբ՝ Սևեզո գետը դուրս է եկել հունից: Ավելի փոքր` Լամբորո գետը, հունից դուրս չի եկել, սակայն ջրի մակարդակի բարձրացումը հասել է առավելագույնին:
Հրշեջներն օգնության ահազանգ են ստացել մոտ 100 անգամ: Եվս 100 զանգ դեռ ուսումնասիրվում է:
Ջրհեղեղի հետևանքով տեղական մետրոյի մեկ գծի գնացքների աշխատանքը դադարեցվել է:
Ուղևորները տեղափոխվում են հատուկ ավտոբուսներ: Կրճատվել կամ փոխվել են տրամվայների ու ավտոբուսների ուղերթները: Նիգուարդա թաղամասում ջրածածկ է եղել մի քանի փողոց: Հաղորդվում է հոսանքի մատակարարման խափանումների մասին:

