Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 671-ի
Արխիվ 16-20Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 671-ի, հայտնում է հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքը:
«Կա հաստատված 671 վարակի դեպք, որից 393-ը ապաքինվել է, 12-ը՝ մահացել, 3873 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 404-ը՝ բժիշկների հսկողության տակ», - ասվում է կայքում:
Երկրում մինչև մայիսի 22-ը սահմանված է արտակարգ դրություն:

