ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20ՊԱՀՈ՜
Ըստ անհայտ աղբյուրների, չնայած Նիկոլն արդեն երկու տարի է վարչապետ է, բայց ամեն անգամ իրեն հայելու մեջ տեսնելիս մանթո է ընկնում:
18+
ՊՆ-ից հայտնում են, որ վարչապետի կնոջ օգնությամբ զորամասեր ելակ մատակարարելուց հետո երկրորդ փուլով արդեն զինվորներին «կլուբնիչկաներ» են մատակարարելու:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՏՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԵՏ
ՀԱՎԱՔԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Կա աջակցության գումարներ տալու ժամանակը, եւ կա դրանք հետ հավաքելու ժամանակը:
ԷԴՄՈՆ ՓԱՇԻՆՅԱՆ
Ըստ քաղտեխնոլոգների` կլասիկ Էդմոնը կամաց-կամաց վերածվում է անկլաս Նիկոլի:
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՄԱԿՈՒՆՑԻՆ (ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՎԱՅՐ ԴՆԵԼՈՒ ՄԱԿՈՒՆՑԻ ԲԱԶԱՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Մանդատը մշակույթ չի, որ էսօր ձեռքդ լինի, վաղն էլ մեջդ…
ՀԵՐՔՈՒՄ
Նախագահականից հայտնում են, որ մամուլում տարածված այն լուրերը, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանի որդու կարմիր խնձորը արքայազն Չարլզն է բերել, չի համապատասխանում իրականությանը:
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Ըստ վերլուծաբանների` ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանի վրա հարձակումներից պարզ դարձավ, որ իշխող խմբակցությունը օմբուդսմենին ուզում է վերածել սեփական օգտագործման օմբուդսմենի:

