ԲԱՄԲԱՍԱՆՔ
Արխիվ 16-20ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարական ներկայացնելիս թեեւ հանրությանը բացատրություն չի տվել, սակայն, ըստ վստահելի աղբյուրի, նա ցանկանում է, որպեսզի իրեն չնույնականացնեն կործանվող նիկոլական ռեժիմի հետ: Մեր աղբյուրի խոսքով` դրան հավելվել է նաեւ այն, որ սորոսական շրջանակները նրան չեն համարում լիարժեք յուրային ու նրա դեմ կոմպրոմատներ են հավաքում: Ուստի, այդ` արտառոց արտաքինով մաթեմատիկոսը որոշել է շառից-փորձանքից հեռու վերադառնալ մաթեմատիկայով զբաղվելու գործին եւ հեռու մնալ վայրիվերումներից:

