Իմ դեմ դատական գործ է սկսվել այն բանի համար, որ Հրաչյա Հակոբյանին անվանել եմ աներձագ. Մարինա Խաչատրյան
Արխիվ 16-20Օրեր առաջ ԱԺ-ի կողմից վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի, ինչպես նաև ԱԺ իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կողմից ներկայացված դատական հայցի մասին,Iravunk.com-ը զրուցեց Առողջ հանրություն» ՀԿ նախագահ,նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանի հետ:
- Տիկին Խաչատրյան, ի՞նչ կասեք ԱԺ-ի կողմից վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի մասին:
- Մանրամասն ուսումնասիրել եմ կոնվենցիան և գտել եմ բազմաթիվ խնդրահարույց կետեր: Օրինակ, կոնվենցիայում ասվում է, որ սեռական հարաբերություն կարող են ունենալ 13 տարեկանից սկսած: Սա նշանակում է, որ զգալիորեն նվազեցվում է սեռական հարաբերություն ունենալու տարիքային սահամանը, որը համարվում է մանկապղծություն: Վերոնշյալ կոնվենցիան օրինականացնում է մանկապղծությունը: Այդքան մի բան: Մանկապղծությունը միանշանակ Նիկոլ Փաշինյանի պիղծ որոշումների արդյունքն է: Առանց նրա համաձայնության ոչինչ լինել չի կարող: Նիկոլ Փաշինյանն օտարի ձեռքում ընդամենը խամաճիկ է: Մի մարդ, որ կարող է իր ազգի երեխաների համար նմանատիպ օրենք ընդունել, ուղղակի մանկապիղծ անհայրենիք է: Մեր երեխաների սեռական դաստիարակությամբ սկսելու են զբաղվել հասարակական կազմակերպությունները, ինչպես իրենք են նշում քաղաքացիական հասարակությունը: Մենք շատ լավ հիշում ենք մանկահասակների համար նախատեսված «Իմ մարմինն անձնական է» գրքույկը, որը ներկայացնում էր մի անձնավորություն, ով չունի մասնագիտական կրթություն և համապատասխան որակավորում: Այսինքն՝ մեր երեխաների սեռական կրթությունը մենք պետք է վստահենք անհայտ կրթություն ունեցող,անհայտ մարդկանց: Ասեմ ավելին, մենք բոլորս գիտենք, որ այդ քաղաքացիական հասարակություն զանգվածը սորոսական ծրագրեր է ներկայացնում, իսկ մենք շատ լավ գիտենք, թե սորոսականներն ինչ են ուզում Հայաստանում անել: Ընդունված կոնվենցիայի արդյունքում գործելու է թեժ գիծ,և յուրաքանչյուր քաղաքացի կարող է զանգել,ասելով,որ կասկած ունի,որ երխայի հանդեպ սեռական բռնություն է տեղի ունեցել: Ստացվում է, որ օրինակ, եթե իմ հարևանը բղավում է իր երեխայի վրա, ես կարող եմ զանգահարել, և նման բաներ խոսել, ու իմ ահազանցից հետո կարող են գալ ու այդ երեխային տանել: Օրինակ` ԱՄՆ-ում կա երեխային ծնողից տանելու պրակտիկա: Այդ պրակտիկայով երեխայի հետ կարող են ամեն ինչ անել: Այդ ամենի ֆոնին և մանկավաճառությունը կարող է աճել և օրգանների վաճառքը: Երեխան պետք է դաստիարակավի ընտանիքում, իսկ այս կոնվենցիան վավերացվել է նրա համար, որ մեր երեխաներին օտարեն ընտանիքներից: Ես վստահ եմ, որ հետագայում մեր երեխաներին սովորեցնելու են թրքասիրություն: Ես գիտեմ օրինակներ, որ հայ երեխան արդեն թրքասեր է դարձել: Նիկոլ Փաշինյանն այդ ծրագրերի ֆոնին պետք է ճանաչվի ազգի դավաճան:
- Օրերս պարզ դարձավ,որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել չորս տարբեր անձանց դեմ, որոնց թվում է նաև դուք եք: Մի փոքր կմանրամասնե՞ք, թե ինչու:
- Դե արդեն այլակարծության համար ընտանյոք հանդերձ են հաշվեհարդար տեսնում: Դատական հայց է ներկայացվել չորս քաղաքացու դեմ, սակայն մենք չորսս էլ ճշմարտությունն ենք բարձրաձայնել, որն էլ իրենց դուր չի եկել: Այդ ընտանիքին թվում է, որ կարող է ճշմարտությունն այս տարբերակով կեղծել: Սա ընդամենը բռնաճնշում է, որը հակասում է սահմանադրությամբ ազատ խոսքի արտահայտման իրավունքին: Ուշագրավ է, որ իմ հայտարարության մեջ չի եղել որևէ վիրավորանք: Իմ դեմ դատական գործ է սկսվել միայն այն բանի համար, որ Հրաչյա Հակոբյանին անվանել եմ աներձագ: Պարոն Հրաչյա Հակոբյանը մատնանշել է որպես վիրավորանք աներձագ բառը: Բոլորն են հասկանում, որ սա բռնաճնշումների մեխանիզմ է, բայց մենք նույնիսկ թուրքից չենք վախենում, ուր մնաց սրանցից վախենանք: Մենք մեր հայրենիքը չենք տալու թուրքի գործակալներին:
Հայկ Գևորգյան

