«+Video» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ. ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ «YouTube» ԵՎ «TikTok»՝ «X» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Արխիվ 16-20Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ մինչեւ 2020թ. հունիսի 30-ը ներառյալ, «X» կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանների, ինչպես նաեւ «եւ» սակագնային պլանի տարբերակ 2- ի շրջանակում «YouTube» եւ «TikTok» հավելվածներն օգտագործելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն սպառվում:
«+Video» ծառայությունը ներկայում հասանելի է եւ ավտոմատ ակտիվացված է վերոնշյալ սակագնային պլանների ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդների համար: Սակագնային պլանի փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում: Ծառայությունը թույլ կտա բաժանորդներին «YouTube» եւ «TikTok» հավելվածներում անսահմանափակ դիտել ու վերբեռնել տեսանյութեր եւ լսել երաժշտություն՝ որքան ցանկանան:
Ընկերության TikTok-ի պաշտոնական էջին միանալու համար հետեւեք հղմանը՝ tiktok.com/@viva_mts :
Ծանոթություն 2020թ. հուլիսի 1-ից «YouTube» եւ «TikTok» հավելվածներից օգտվելիս կօգտագործվեն սակագնային պլանի շրջանակում տրամադրվող մեգաբայթերը:

