Ինչու է Ավինյանը թաքցնում Սորոսի հիմնադրամի հաշվետվությունը

Արխիվ 16-20

2019թ.  մարտի 1-ին ՀՀ փոխվարչապետ, այժմ նաեւ պարետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ ստորագրել էր որոշում՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀՄ) կողմից 2019-2020 թվականներին իրականացվող ծրագրի մասին: Ըստ այդմ՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղին` մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով պետք է ներկայացվեր տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաեւ կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Սակայն պարզվում է՝ կառավարությունը բաց եւ թափանցիկ չէ, երբ խոսքը վերաբերում է սորոսական հիմնադրամին: Իսկ թե ինչո՞վ են վերջիններս այս ողջ ընթացքում զբաղվել բարեգործության անվան տակ՝ անհայտ է կամ առնվազն թաքցվում է փոխվարչապետի մակարդակով: «Իրավունքը» վերոնշյալ որոշման հետքերով՝ փորձել էր անձամբ Տ. Ավինյանից պարզել, թե իր տված արտոնություններով ինչով են այս ընթացքում զբաղվել Սորոսի հիմնադրամում, բայց փոխվարչապետի գրասենյակից ստացանք խուսափողական պատասխաններ: Ավելին՝ տպավորություն է, որ ո՛չ վերահսկողություն է իրականացվել, ո՛չ էլ նույնիսկ հաշվետվություն է ներկայացվել Սորոսի հիմնադրամի կողմից: Չէ որ առնվազն այս հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի մի քանի հրապարակային ելույթները հուշում են, որ մի բան էլ կառավարությունն է իրենց հաշվետու եւ ոչ իրենք: Կամ, միգուցե, կառավարության թիկունքի հետեւում` քաղաքական ինչ-ինչ փոխադարձ շահերից ելնելով՝ համաձայնության են եկել Ավինյանն ու Սորոսի հիմնադրամը՝ առանց թղթաբանության: Ինչեւէ, մեր հարցերն ու փոխվարչապետի գրասենյակից ստացված պատասխանը ներկայացնում ենք ստորեւ:

– Պարոն Ավինյան, խնդրում ենք մեզ տրամադրել եռամսյակների ընթացքում նշված ծրագրի շրջանակներում վերոնշյալ կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաեւ կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին հաշվետվությունները:

– «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի պահանջներին բարեգործական կազմակերպության գործունեության համապատասխանության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը, որին բարեգործական կազմակերպությունը ներկայացնում է իր գործունեության մասին տարեկան հաշվետվությունը: Լիազորված մարմինն իրեն ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում խախտումների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կազմակերպությունում ստուգում անցկացնելու միջնորդությամբ դիմում է իրավասու մարմիններին: Նշված հաշվետվությունները լիազոր մարմին ներկայացվում են վերջինիս կողմից իր վերահսկողական լիազորություններն իրականացնելու նպատակով: Միաժամանակ նույն հոդվածի համաձայն՝ բարեգործական կազմակերպություններն իրենց ֆինանսական գործունեության մասին հաշվետվությունների, ինչպես նաեւ բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքի մասին յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում տեղեկատվություն են հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով:

– Ինչպե՞ս եք գնահատում կատարված աշխատանքը, եւ արդյոք այն բավարարում է բարեգործական ծրագիր համարվելու համար անհրաժեշտ չափանիշներին:

– Նշված աշխատանքները նախապես նկարագրված են եղել բարեգործական որակված ծրագրերում, եւ ծրագրերը բարեգործական են որակվել՝ չափորոշիչներին համապատասխանելու արդյունքում:

– Հայաստանում համավարակով պայմանավորված՝ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` հնարավո՞ր է, որ հարկային արտոնությունների տրամադրման մասին որոշումը հետ կանչվի:

– Որոշումը հետ կանչելու ընթացակարգ նախատեսված չէ: Դրա համար չկան իրավական հիմքեր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում