ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՊԱՐԶ ԿԴԱՌՆԱ ԱՄՍՎԱ ՎԵՐՋԻՆ

Արխիվ 16-20

Քաղավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) դեռեւս նախորդ շաբաթ գրավոր հարցմամբ խնդրել էինք մեզ տրամադրել  Եվրոպական անվտանգության թիմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում առաջ եկած եւ մեծ աղմուկ առաջացրած փաստաթուղթը, որով հայկական ավիացիան հայտնվել է եվրոպական «սեւ ցուցակում եւ զրկվել դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելուց: Երկար «գցել-բռնելուց» հետո միայն երեկ մեզ տեղեկացրին. «Այդ փաստաթուղթը տրամադրել չենք կարող, քանի որ այն վերջնական փաստաթուղթ չէ եւ որ այս պահին այն հասու է միայն ավիացիայի աշխատակիցներին»:

Այն, որ այդ փաստաթուղթը պահվում է խիստ գաղտնի, ի սկզբանե էլ պարզ էր, եւ նման պատասխանը հաստատում է մեր այդ նախնական գնահատականը: Ավելին, կան տվյալներ, որ նույն «հիմնավորմամբ» փաստաթուղթն անգամ ԱԺ պատգամավորներին չեն  տվել, ինչն աննախադեպ է: Եվ դրանից մեկ պարզ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ են այդպես համառորեն թաքցնում մեր ավիացիոն իշխանությունենրը: Չէ՞ որ ի սկզբանե, երբ հայտնի դարձավ նման փաստաթղթի մասին, հենց ՔԱԿ-ն էր արդարանում, թե՝ ոչ մի «սեւ ցուցակ» էլ չկա, ու հետո անցան այլ տակտիկայի, թե մեզ ուսումնասիրել են, քանի որ հայկական ավիաընկերությունները դիմել էին Եվրոպա՝ թռիչքների իրավունքի համար, եւ մեկը ձախողվեց: Ապա, թե աֆրիկաներում հայկական ավիաընկերությունները զենք են տեղափոխել: Ու երբ ինչ-որ բացատրություններ էին տալիս, դա  արդեն իսկ ենթադրում էր՝ եվրոպական այդ փաստաթղթի բացահայտում: Ու հիմա այդ ի՞նչ եղավ, որ փաստաթուղթը դարձավ խիստ գաղտնի: Լավ, մի կողմ թողնենք այդ  նախնական փաստաթուղթը, հաշվի առնելով, որ, ըստ մեր տվյալների, հեռու չէ այն օրը, երբ ի հայտ կգա նաեւ եվրոպացիների վերջնական պաշտոնական գնահատականը: ՔԱԿ-ից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է պատրաստ լինելու վերջնական փաստաթուղթը, հաշվի առնելով, որ ավելի վաղ ՔԱԿ նախագահը հայտնել էր, քննարկումներ են ընթանալու, եւ որ արդյունքները պատրաստ կլինեն մինչեւ մայիսի առաջին տասնօրյակը: Եվ ահա, այդ հարցի հետ կապված կոմիտեից ստացանք հետեւյալ պարզաբանումը. «Ս.թ. մայիսի 12-ին առցանց տարբերակով տեղի է ունեցել Եվրոպական անվտանգության թիմի նիստը, որին մասնակցել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ինչպես նաեւ «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» եւ «Սքայբոլ» օդանավ շահագործողի վկայական կրող ընկերությունների ներկայացուցիչները: Նիստը տեւել է 6 ժամ, որի ընթացքում Կոմիտեի եւ ավիաընկերությունների կողմից ցուցադրվել են թռիչքային անվտանգության ապահովման հետ կապված շնորհանդեսներ: Կոմիտեն համապարփակ կերպով ներկայացրել է ՀՀ-ում թռիչքային անվտանգության ոլորտում իրավիճակը, նշանակալի փոփոխությունները, նախորդ տարվա նոյեմբեր ամսվա լսումներից հետո կատարված հստակ քայլերը եւ հետագա կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունները: Նշենք, որ ժամանակավորապես սահմանափակվել էին թվով 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական եւ բժշկական նպատակներով իրականացվող թռիչքները): Կոմիտեն հորդորել է EASA-ին՝ վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու սահմանափակման մասին որոշումը` հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ: աշվի առնելով խնդրի լրջությունը, Կոմիտեն մնում է այն համոզմունքին, որ թռիչքային անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է Եվրամիության, անդամ պետությունների, EASA-ի եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի սերտ համագործակցությունը: Ըստ Եվրոպական միության գործընկերների հայտարարության, վերջնական զեկույցը նախատեսվում է տրամադրել Կոմիտեին այս ամսվա վերջին»:

Կարճ ասած, անգամ կորոնավիրուսային իրողությունները հայկական ավիացիային չեն հեռացրել՝ վերջնականապես եվրոպական «սեւ ցուցակներում» հայտնվելու հեռանկարից: Բայց՝ սպասենք մինչեւ ամսվա վերջ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում