«Կալանքի տակ պահել նախագահին` նշանակում է պետական խորհրդանիշի նկատմամբ դրսեւորել անհարգալից վերաբերմունք»

Արխիվ 16-20

Երե­ւա­նի ընդ­հա­նուր իրա­վա­սու­թյան դա­տա­րա­նը` նա­խա­գա­հու­թյամբ դա­տա­վոր Ան­նա Դա­նի­բե­կյա­նի, մեր­ժեց  ՀՀ նախ­կին չորս վար­չա­պետ­նե­րի անձ­նա­կան երաշ­խա­վո­րու­թյամբ ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի խա­փան­ման մի­ջոց կա­լան­քը փո­խել: Հա­ջորդ դա­տա­կան նիս­տը կկա­յա­նա մա­յի­սի 19-ին: Ընդ որում՝ դա­տա­րա­նում նախ­կին վար­չա­պե­տե­րին ան­գամ ար­տա­հայտն­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն չըն­ձեռ­վեց: ՀՀ նախ­կին վար­չա­պետ ԽՈՍ­ՐՈՎ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆՆ ան­գամ դի­մեց դա­տա­րա­նին՝ ելույ­թի հնա­րա­վո­րու­թյուն տա­լու հա­մար, բայց ապար­դյուն: Իսկ թե ի՞նչ էր նա ցան­կա­նում ասել դա­տա­րա­նում, «Իրա­վուն­քը» պար­զեց հենց Խ© Հա­րու­թյու­նյա­նից:

– Այն, ինչ դա­տա­րա­նում ու­զում էի ասել՝ որե­ւէ նոր բան, քան այն, ինչ հրա­պա­րա­կավ տար­բեր առիթ­նե­րով հնչեց­րել եմ, չէր լի­նե­լու: Առա­ջի­նը պետք է ասեի, որ խո­րա­պես հա­մոզ­ված եմ՝ նա­խա­գահ Քո­չա­րյա­նի հան­դեպ խա­փան­ման մի­ջոց կա­լան­քը կի­րա­ռե­լը իրա­վա­կան առու­մով ան­հիմն է, որով­հե­տեւ նա այս ամ­բողջ ըն­թաց­քում պարզ ապա­ցու­ցել է, որ ո՛չ ար­դա­րա­դա­տու­թյա­նը խո­չըն­դո­տե­լու մտադ­րու­թյուն ու­նի, ո՛չ խու­սա­փե­լու: Եվ սա իմ կար­ծի­քը չէ, այլ այս գոր­ծոնն ըն­դու­նել է նա­եւ ՀՀ գլխա­վոր դա­տա­խա­զը, ին­չը կոնկ­րետ փաստ է: Լրագ­րո­ղի հար­ցադր­մա­նը, թե ու­նի՞ որե­ւէ փաստ, ին­չը հիմք է տա­լիս են­թադ­րե­լու, որ Քո­չա­րյանն ազա­տու­թյան մեջ կա­րող է կա՛մ խու­սա­փել, կա՛մ խո­չըն­դո­տել, ասաց՝ ոչ, չու­նենք այդ­պի­սի փաստ, բայց մենք են­թադ­րում ենք, որ եթե լի­նի ազա­տու­թյան մեջ, ապա կա­րող է խո­չըն­դոտ­ներ լի­նեն: Կնե­րեք, բայց են­թադ­րու­թյան հի­ման վրա իրա­վուն­քի նոր­մը չի կի­րառ­վում, այդ­պես չի կա­րե­լի անել: Եվ երկ­րորդ՝ կան պե­տա­կա­նա­շի­նու­թյան հետ կապ­ված խնդիր­ներ, քա­նի որ ՀՀ նա­խա­գա­հը մի­այն պաշ­տո­նյա չէ, այլ՝ մեր պե­տու­թյան խորհր­դա­նիշ­նե­րից մեկն է: Միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում մեր պե­տու­թյան ղե­կա­վա­րին դի­մում են «Ձերդ գե­րա­զան­ցու­թյուն, պա­րոն նա­խա­գահ», սա ձե­ւա­կան դի­մե­լա­ձեւ չէ, դա­րե­րի խոր­քից եկող լոկ դի­վա­նա­գի­տա­կան էտի­կետ չէ, այլ դրա­նով տվյալ ըն­դու­նող կող­մը՝ ի դեմ նա­խա­գա­հի, իր հար­գան­քի տուրքն է մա­տու­ցում այդ պե­տու­թյանն  ու ժո­ղովր­դին, որին նա ներ­կա­յաց­նում է: Վեր­ջի­վեր­ջո, նա­խա­գա­հը խորհր­դա­նիշ է, ու պա­տա­հա­բար չէ Սահ­մա­նադ­րու­թյան մեջ գրված, որ նա­խա­գա­հը պե­տու­թյան գլուխն է եւ ներ­կա­յաց­նում է պե­տու­թյունն ու ժո­ղովր­դին: Հե­տե­ւա­բար, իմ խո­րին հա­մոզ­մամբ, առա­վել եւս որ որե­ւէ իրա­վա­կան խո­չըն­դոտ խա­փան­ման մի­ջո­ցը փո­խե­լու չկար: Կա­լան­քի տակ պա­հել նա­խա­գա­հին նշա­նա­կում է, ըստ էու­թյան, մե­զա­նում պե­տա­կան խորհր­դա­նի­շի նկատ­մամբ  դրսե­ւո­րել ան­հար­գա­լից վե­րա­բեր­մունք կամ առն­վազն սեր­մա­նել, նպաս­տել նման վե­րա­բեր­մուն­քի: Ի դեպ, իմ երաշ­խա­վոր­ման դիր­քո­րո­շու­մը կլի­ներ այս­պի­սին՝ ան­կախ նրա­նից, թե որ նա­խա­գա­հը կլի­ներ այն­տեղ նստած, որով­հե­տեւ խոս­քը ինս­տի­տու­տի մա­սին է: Սա էի ու­զում, որ հենց դա­տա­կան նիս­տի ժա­մա­նակ ար­ձա­նագր­վեր՝ որ­պես մո­տե­ցում: Ցա­վոք, այդ հնա­րա­վո­րու­թյու­նը չտվե­ցին, ափ­սո­սում եմ, բայց ու­նենք այն, ինչ ու­նենք:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում