«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԲԱՆՏ ԳՆԱՄ, ՔԱՆ ԼԱՐԱ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ՊԵՍ ՄԵԿՆ ԻՄ ԵՐԵԽԱՅԻՆ ԴԱՍԱՎԱՆԴԻ»
Արխիվ 16-20Մենք զրուցեցինք Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ, վերջին շրջանում ԱԺ-ի կողմից վավերացված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի, ինչպես նաեւ այլ հարցերի մասին:
– Տիկին Խաչատրյան, ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացանք, ԱԺ-ն վավերացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս ամենի վերաբերյալ` թե՛ որպես ավագանու անդամ, թե՛ որպես հայ մայր:
– Երբ կոնվենցիան խորությամբ ուսումնասիրում ես, ինքնին սարսափելի չէ, ավելին` լավ է, սակայն կա մի կետ, որտեղ ասվում է, որ քաղակտիվիստները կարող են ոգեշնչել վերոնշյալ կոնվենցիան, սակայն պետությունը պետք է որոշի, թե ինչպես մատուցվի այն: Մենք մատուցման փորձ ունեցանք, որն ուղղակի կռվի վերածվեց, եւ այստեղ առաջ է գալիս, թե ով է մատուցելու: Գերխնդիր է, որ մենք չգիտենք, թե ով պետք է նման նուրբ թեման մեր երեխաներին մատուցի: Մենք բոլորս շատ լավ գիտենք հասարակական կազմակերպությունների մոտեցումները, վերաբերմունքն ու որոշ անձանց սեռական նախասիրությունները: Ես` որպես մայր չեմ կարող թույլ տալ, որ իմ երեխային Լարա Ահարոնյանը, կամ նրա պես մեկը դասավանդի սեռական դաստիարակություն: Միգուցե, նոր Հայաստանում շատերը մեզ համարում են հետամնաց, սակայն ես գերադասում եմ լինել հայ հետամնաց, քան թույլ տամ, որ նման մտածելակերպի տեր մարդն իմ երեխային ինչ-որ բան սովորեցնի: Ես ավելի լավ է բանտ գնամ, քան Լարա Ահարոնյանի պես մեկն իմ երեխային դասավանդի:
– Տիկին Խաչատրյան, ի՞նչ կարծիքի եք Մահաթմա Գանդիի արձանը Երեւանի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու մասին:
– Մենք դրան կողմ ենք քվերակել: Առանձնապես մեծ խնդիր չեմ տեսնում դրա մեջ, եւ աղմուկ բադձրացնելու կարիք էլ չկա:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

