Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր Dolla երգը (պրեմիերա)

Արխիվ 16-20

Հայտնի երգչուհի, երգերի հեղինակ Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր երգը, որը կոչվում է Dolla: Մայիսի 15-ից երգը հասանելի է YouTube, Spotify, iTunes և այլ սոցիալական հարթակներում: 2020 թվականի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը փաստում է՝ այս փոփ երգն աֆրիկյան մոտիվներ ունի:

«Dolla-ն երգ է սիրո մասին: Այն շատ դրական, թարմ սինգլ է, որը ստիպում է քեզ պարել: Երգն անդրադառնում է այն թեմային, թե ինչպես կինը կարող է սիրել մի տղամարդու, ով չունի գումար, բայց հրաշալի անձնավորություն է: Եվ որ կնոջ համար փողը կարևոր չէ: Սա շատ կարևոր է, որովհետև անձի մեջ պետք է սիրել ներքինը, և ոչ թե այն, թե ինչ նա ունի»,- իր նոր երգի մասին նշում է Աթենա Մանուկյանը: Երգի երաժշտության հեղինակներն են Աթենան և DJ Paco-ն: Ստեղծագործության խոսքերը հեղինակել է Աթենա Մանուկյանը:

Եվրոպայում ճանաչում վայելող Աթենան մասնակցել է բազում միջազգային մրցույթների, նաև երգեր է հեղինակել, անգամ երգ գրել «Եվրատեսիլ-2005»-ի հաղթող Ելենա Պապարիզուի համար:

2007 թվականին Աթենան Հունաստանում մասնակցել է This Is What’s Missing միջազգային երաժշտական մրցույթին և հաղթել է առաջին մրցանակը։ Մեկ տարի անց՝ 2008-ին, To Fili Tis Aphroditis երգով մասնակցել է Հունաստանի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական փուլին:

2011 թվականին թողարկվում է երգչուհու առաջին սինգլը՝ Party Like A Freak-ը, որը միանգամից հիթ է դարձել Հունաստանում և միլինավոր դիտումներ ունի YouTube-ում: Երգի համար նա երկու անգամ առաջադրվել է Video Music Awards-ի:  2012 թվականին դուրս է գալիս երգչուհու հերթական՝ I Surrender սինգլը, որը շատ արագ դառնում է տարվա ամառային լավագույն հիթերից մեկը։

2017-ին մուտք է գործել երաժշտական ասպարեզ՝ որպես երգերի հեղինակ, գրել Palia Mou Agapi երգի բառերը Ելենա Պապարիզուի համար: 2018-ին որպես հրավիրյալ արտիստ հանդես է եկել բրիտանական X Factor-ում, որին անդրադարձել են բազում ամսագրեր ու թերթեր: Նա հիացրել է ժյուրիի անդամներ Սայմոն Քոուելին, Ռոբի Ուիլյամսին և Այդա Ֆիլդսին:

2020 թվականին հաղթել է հայաստանյան «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական մրցույթում և պատրաստվում էր իր հեղինակած Chains On You երգով մասնակցել Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթին, սակայն ստուգատեսը չեղարկվեց կորոնավիրուսի  պատճառով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում