«ՀՍՏԱԿ Է, ՈՐ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՇՈՒՐՋ»

Արխիվ 16-20

ԱԺ–ի կողմից վավերացված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան «Լանզարոտի կոնվենցիայի» դրույթների կիրառության, դրա վտանգավորության, ներքաղաքական թոհուբոհի, ինչպես նաեւ Արցախում առկա խմորումների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ: Անդրադառնալով տխրահռչակ կոնվենցիային` նախ նկատեց.

 

 

«ՍԱ ԱՌԱՋԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐՏԵՂ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ՏԵՐՄԻՆՆ Է ՄՏՆՈՒՄ»

- Բուն կոնվենցիան իր մեջ ներառում է մի շարք վտանգներ` մասնավորապես 2-րդ եւ 6-րդ կետերն են սարսափեցնող: 2-րդ կետում դրվում է խտրականության արգելք՝ սեռական կողմնորոշման հիմքով: Քանի որ կոնվենցիան ինքը սեռական շահագործումից եւ սեռական  բռնություններից երեխաների պաշտպանության մասին է, ապա ինչպե՞ս կարելի է սեռական առումով տարանջատել երեխաներին վաղ տարիքում: Արդյոք դա նորմա՞լ է, բարոյակա՞ն: Ընդ որում, սա առաջին փաստաթուղթն է Հայաստանում, որտեղ սեռական կողմնորոշում տերմինն է մտնում: Երկրորդը. հոդված 6-ում նշվում է, որ երեխաներին տարրական դասարաններից պետք է տրվի դաստիարակություն, որպեսզի պատրաստ լինեն իրենց նկատմամբ այլոց կողմից բռնության կամ սեռական այլ քայլերի դեպքում իրավիճակը համարժեք գնահատեն:

- Պարոն Նահապետյան, արդեն կոնվենցիան ընդունվել է, հիմա ինչպե՞ս պետք է, այսպես ասած, դեմն առնենք:

- Որպեսզի մարդը կեցվածք դրսեւորի, նախ իրավիճակը պետք գնահատի: Այս կոնվենցիայի վտանգներն ավելի բացված մեկ միջազգային փաստաթղթի մեջ է ամրագրված: Հարց է, չէ, թե ինչ չափորոշիչներ եւ ստանդարտներ են պահպանվելու, որոնց շուրջ կազմվելու են դասագրքերը: Ստանդարտները, պարզվում է, որ կան: Այդ ստանդարտները հաստատված են ԱՀԿ-ի կողմից, երեխաների իրավունքներով զբաղվող տարբեր միջազգային կառույցների կողմից: Եվ երբ նորմալ մարդը ծանոթանում է այդ ստանդարտներին, սարսափում է: Տեսեք, ըստ այդ ստանդարտների` 0-4 տարեկան երեխան պետք է ուրախություն եւ հաճույք ստանա իր մարմնին հպվելիս, 4-6 տարեկան հասակում պետք է իր սեռական օրգանները ուսումնասիրի, զգա սեքսուալ զգացողություններ, 6-9 տարեկան հասակում պետք է ծանոթանա սեքսի հետ` համացանցից եւ լրատվամիջոցներից, 9-12 տարեկանում զգա առաջին սեռական փորձի հաճույքը: Սա է իրավիճակը: Որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, պետք է նվազագույնը գիտակցեն, թե ուր է տանում այս օրենքը: Իսկ այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել, թող իմանան, թե իրենց զավակներին, իրենց թոռներին վաղ հասակից ինչ է սպասվում:

 

«ՔՅԱՐԱՄՅԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՉՔԵՐՆ ՈՒ ԱԿԱՆՋԵՐՆ Է ԱԱԾ-ՈՒՄ»

- Պարոն Նահապետյան, անդրադառնանք նաեւ ներքաղաքական խժդժություներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջերս պատասխանելով օգտատերերի՝ քաղավիացիային լիցենզիայից զրկելու մասին հարցին, ասել է, որ հայկական որոշ ավիաընկերություններ աֆրիկական երկրներում զենքի տեղափոխմամբ են զբաղվել: Բայց մինչ օրս ո՛չ տվյալ ընկերության անունն է հայտնի, ո՛չ էլ նման միջազգային հանցագործություն իրականացնողների անունները:

- Ես մեկ զուգահեռ տանեմ` Փաշինյանը հայտարարում էր, օրինակ, որ Արցախում կան դավադիրներ, որոնք կարող են Ադրբեջանի հետ պատերազմ սկսել, պարտվել եւ մեղքը բարդել ՀՀ իշխանությունների վրա: Առ այսօր տրվե՞լ է մեկ բացատրություն: Նույնկերպ Փաշինյանը ասում է, որ եղել են ինքնաթիռներ, որոնք զենքի ապօրինի տեղափոխումով են զբաղվել, առանց գեթ մեկ փաստ տեղադրելու: Այն դեպքում, երբ սա ինքնին միջազգային սկանդալ է եւ տարբեր միջազգային կառույցների կողմից շատ արագ պետք է արձագանք գտներ, բայց չեղավ: Ինչո՞ւ, որովհետեւ այնտեղ գիտեն, որ այստեղ վարչապետի աթոռին նստած մարդն ընդամենը օդում կախված հայտարարություններ է անում, որին ինքը տեր չի:

- Բայց Փաշինյանը ոչ միայն օդում կախված հայտարարություններ է անում, այլ նաեւ բավականին տարօրինակ նշանակումներ: Օրինակ, Քյարամյանի նշանակումն ԱԱԾ առաջին տեղակալի պաշտոնում, որից հետո դժգոհությունների ալիք բարձրացավ համակարգում: Ավելին, պարոն Փաշինյանը ասաց, որ ԱԱԾ գործառույթներից պետք է հանել նաեւ հետախուզությունը եւ նման այլ գործառույթներ:

- Ես ուզում եմ, որ նման նշանակումներից մեր ժողովուրդը այլեւս չզարմանա, որովհետեւ առաջին մեծ զարմանքը մենք ապրեցինք, երբ քաղաքականությունից եւ կառավարումից զուրկ, բոբիկ, կիսագրագետ, 12 հոգանոց կոլեկտիվ ղեկավարող բարձրագույն կրթություն չունեցող անձը դարձավ ՀՀ վարչապետ: Եթե Փաշինյանին կարելի է վարչապետ, ապա ինչո՞ւ Քյարամյանին չի կարելի մեկ օրում դառնալ գնդապետ եւ նշանակվել ԱԱԾ առաջին տեղակալ: Սա օրինաչափ է այն երկրների համար, որտեղ Արեւմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, իրականացնում է պետական հեղաշրջումներ: Նման մարդկանց պետք է, որպեսզի իրենց երկիրը թուլանա. ՀՀ պետական ինստիտուտները պետք է թուլանան, որպեսզի ոլորտի մասնագետները այլեւս դուրս մղվեն: Քյարամյանին բերել են ոլորտի աշխատանքը ձախողելու համար, ինչպես նաեւ նա ուղղակի Փաշինյանի աչքերն ու ականջերն է ԱԱԾ-ում:

 

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳԼԽԻՆ ՄԱՀԱԿ Է ԴԱՌՆԱԼՈՒ

- Պարոն Նահապետյան, անդրադառնանք նաեւ իրավապահ համակարգում առկա խնդիրներին: Մասնավորապես` Գավառի հայտնի դեպքերից հետո, երբ ոստիկանների աչքի առաջ ջարդուփշուր արեցին հիվանդանոցը եւ վզեր կտրեցին, ոստիկանապետ Արման Սարգսյանը մնաց իր տեղում: Ինչո՞ւ:

- Այն, ինչ հիմա է կատարվում ոստիկանությունում, նույնությամբ եղել է ԼՏՊ-ի տարիներին: Ոստիկանական համակարգը Փաշինյանի գլխին մահակ է դառնալու, վաղ թե ուշ ոստիկանական համակարգը Նիկոլի գլխին պրոբլեմներ է սարքելու: Դրա համար ոստիկանական համակարգը միառժամանակ պետք է վարկաբեկվի, պետք է ղեկավարներն ավելի խոցելի դառնան: Հիշեք խոսքս, աստիճանաբար կստեղծվի մասնավոր խուզարկուների ինստիտուտ, որտեղ Փաշինյանը ստեղծելու է բանդաներ:

- Չե՞ք կարծում, որ արդեն իսկ վարկաբեկվել է ոստիկանության համակարգը:

- Ավելի պետք է վարկաբեկվի, որպեսզի սպայի պատիվ, արժանապատվություն ունեցող անձինք դուրս գան, եւ նրանց տեղը լծվի այն խաժամուժը, որն այսօր կառավարությունում է, կամ ԱԺ-ում: Որպեսզի հեշտությամբ կառավարվեն Իսակով փողոցից, որտեղ տեղակայված է ԱՄՆ դեսպանատունը:

 

«ԿԱ ՀՍՏԱԿ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ԳՆՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

- Չեմ կարող չանդրադառնալ նաեւ ՌԴ ԱԳՆ նախարար Լավրովի հայտարարությանն առ այն, որ կա հստակ փաստաթուղթ բանակցությունների սեղանին դրված, որին հստակ պատասխան մեր երկրի ղեկավարության կողմից այդպես էլ չտրվեց:

- Ուրեմն կա հստակ փաստաթուղթ, գնում են բանակցություններ: Ավելին, ի պատասխան ԱԳ նախարարի ասածին տրված նախարար Զոհրաբ Մնացականյանի կցկտուր բացահայտման, մի քանի օր հետո ՌԴ ԱԳՆ-ն ԱՊՊԱ գործակալությանը տվեց պարզաբանում, որի մեջ ոչ միայն նշում է փուլային տարբերակի մասին, այլ նաեւ ընդգծում է այն կետերը, որոնք ներառում են փուլային տարբերակը: Բայց ՀՀ-ից որեւէ արձագանք չեղավ: Այսինքն, հստակ է, որ ընթանում են բանակցություններ, որոնք ընթանում են փուլային տարբերակի շուրջ: Եվ վաղ թե ուշ Փաշինյանը փաստի առաջ է կանգնեցնելու բոլորիս: Վստահաբար, սակայն, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ձախողենք փուլային տարբերակը:

- Ի դեպ, ըստ ակտիվ շրջանառվող լուրերի, չի բացառվում, որ Արցախում ԱԳ նախարար կրկին նշանակվի Մասիս Մայիլյանը, ով ընկալվում է` որպես սորոսական: Սա ինչքանո՞վ եք հնարավոր համարում, եւ եթե այդպես լինի, ապա ինչ վտանգներով է այն հղի: Հիշենք նաեւ, որ Մայիլյանը զրկված է ՌԴ մուտքի իրավունքից:

- Սկզբունքորեն չեմ բացառում, որ կնշանակվի, եւ դա արտառոց չեմ համարում: Ինչո՞ւ, որովհետեւ նույն Հայաստանում նախարարների պաշտոններ զբաղեցնում են ոչ միայն գործակալները, ովքեր երկար տարիներ աշխատել են ԱՄՆ ռեզիդենտ հասարակական կազմակերպություններում, այլեւ մեր երկրում բավական լուրջ պաշտոններ այսօր զբաղեցնում են անձինք, ովքեր աշխատել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ համագործակցող կամ ուղղակի ենթակայության տակ գտնվող կազմակերպություններում: Նմաններից մեկը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն է, ով «Խաղաղության կորպուսի» ոչ շարքային աշխատող է եղել: Էլ ինչո՞ւ ենք զարմանում, եթե Արցախում նշանակվի Մասիս Մայիլյանը: Ինչ է, կարծում եք, որ եթե Արայիկ Հարությունյանին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ասի, որ նա այս կամ այն նշանակումը անի, ընդդիմանալո՞ւ է: Այո, սկզբունքորեն ներքուստ ընդդիմանալու է, բայց արդյոք ինքը ունի՞ հնարավորություն՝ այդ ամենի դեմն առնելու համար: Ես կարծում եմ՝ ոչ:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում