Փաշինյանի բոլոր փորձերը` ապացուցելու, որ իր իշխանությունը ո՛չ արեւմտամետ է, ո՛չ ռուսամետ, տապալվելու են. Համբարյան

Արխիվ 16-20

«Մեծ հիասթափության» մոդելավորման «դասընթացի» ժամանակ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով, իր բնութագրմամբ, իշխանությունների քաղաքականությունից հիասթափվածներին, հայտարարեց, որ Հայաստանի ներկայիս իշխանություններից հիասթափված են ե՛ւ արեւմտամետները, ե՛ւ ռուսամետները: Ըստ քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ` սրանով Փաշինյանը փորձեց իր իշխանությունը հասարակությանը մատուցել որպես բոլոր բեւեռներից անկախ իշխանություն, որն իրականում, ցավոք, ֆանտաստիկա է:

– 2018 թ.-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում իշխանության եկան բացահայտ հակառուսական կողմնորոշում ունեցող գործիչները, սակայն շատ կարճ ժամանակ անց, գոնե բացահայտ ուրացան Արեւմուտքին, որից հիմնականում ակնկալում էին մեծ գումարներ ստանալ՝ ինչպես ժամանակին ստացան Վրաստանը եւ Ուկրաինան... Սակայն Փաշինյանը շատ լավ գիտի, որ միանգամից հակառուսական վեկտորի ընտրությունն աղետալի հետեւանքներ էր ունենալու ե՛ւ իր իշխանության, ե՛ւ Հայաստանի համար... Արեւմուտքը Փաշինյանի վարքագիծը մերժեց. Վաշինգտոնը եւ Բրյուսելը պատրաստ են լավ վճարել կոնկրետ քայլերի, օրինակ, ռուսական 102-րդ ռազմաբազայի Հայաստանից դուրսբերման դիմաց, այլ ոչ թե Փաշինյանի խոստումներին հավատալ... Իշխանության գալով` Փաշինյանը կտրուկ փոխեց իր հակառուսական հռետորաբանությունը, որին Մոսկվայում այնքան էլ չեն հավատում` հաշվի առնելով Փաշինյանի եւ նրա մերձավոր շրջապատի ոչ վաղ հակառուսական անցյալը... Նախ` բոլորը գիտեն, որ մինչեւ վարչապետ դառնալը, Նիկոլ Փաշինյանը համարվել է ամենահակառուսական կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչներից մեկը Հայաստանում, որն արտացոլվել է նաեւ իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցների նյութերի բովանդակության մեջ... Բոլորին է հայտնի, որ նա կտրականապես դեմ է եղել, որ Հայաստանը դառնա ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ ու մշտապես քննադատել է նախորդ իշխանություններին այս կառույցներին անդամակցելու համար: Իսկ 2016 թ.-ի ապրիլյան պատերազմից հետո՝ բացահայտ մեղադրել է պաշտոնական Մոսկվային, որ Բաքուն վերջինիս հետ համաձայնեցրել է Արցախի վրա հարձակումը: Նիկոլ Փաշինյանի, պրիմիտիվ դատողությամբ, Մոսկվայում դա մոռացել են: Մոսկվայում շատ լավ գիտեն, որ Հայաստանի ղեկավարության վերնախավի բազմաթիվ անդամներ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ իր խորհրդական Սամվել Կարաբեկյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը եւ նրա ամուսինը՝ Նարեկ Բաբայանը ու իշխանության մեջ շատ-շատերը ժամանակին աչքի են ընկել իրենց հակառուսական եւ հակապուտինյան դիրքորոշումով: Մոսկվայում նաեւ շատ լավ տեսնում են, թե հակառուսական կողմնորոշում ունեցող քաղաքագետ-վերլուծաբան համացանցային ակտիվիստներն ինչպես են ջանադրաբար պաշտպանում Փաշինյանի իշխանությունը՝ միեւնույն ժամանակ, չհրաժարվելով հակառուսական հռետորաբանությունից... Փաշինյանի բոլոր փորձերը` ապացուցելու, որ իր իշխանությունը ո՛չ արեւմտամետ է, ո՛չ ռուսամետ տապալվելու են, քանի որ վերը նշված մարդկանց առկայությունն իշխանության վերին էշելոններում ապացուցում է, որ իր իշխանությունն արեւմտամետ է, բայց, արտաքին քաղաքական իրողություններից դուրս գալով, այս պահին քողարկում է իր արեւմտամետությունը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում