ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԵՂԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵԽ ԿՈՆՎԵՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Արխիվ 16-20Ինչպես հայտնի է, ԱԺ-ն վավերացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան: Պարզվում է, որ «Հայաստանի սեքսոլոգների ասոցիացիան» չի ունեցել որեւէ քննարկում ընդունված օրենքի մասով եւ չի հայտնել որեւէ դիրքորոշում: Մենք կապ հաստատեցինք «Հայաստանի սեքսոլոգների ասոցիացիայի» նախագահ, բժիշկ-սեքսոլոգ Արամ Հակոբյանի հետ, որոշ պարզաբանումներ ստանալու համար: Մեր զրուցակցի խոսքով` դեռեւս չի եղել որեւէ քննարկում` վերոնշյալ կոնվենցիայի հետ կապված, սակայն, ամենայն հավանականությամբ, առաջիկայում քննարկումը տեղի կունենա:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

