Հանրայինում բարձիթողի վիճակ է
Արխիվ 16-20«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի տեսաուղերձին նախորդած տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի սկանդալային միջադեպից հետո Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները ոչ թե շտկել են իրավիճակը, այլ ավելի բարձիթողի դարձրել: Թեպետ մամուլում հայտնի դարձավ, որ ազատման դիմում է գրել ոչ միայն հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտ Գրիգորյանը, այլ նաեւ լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը, եւ նա կշարունակի աշխատանքը միայն որպես հաղորդավար, սակայն դե ֆակտո նա հիմա էլ Հանրայինի լրատվականում շեֆություն է անում՝ պահպանելով նաեւ միլիոնի հասնող աշխատավարձն ու սպասարկելով ոչ թե պետության, այլ կոնկրետ անձանց քաղաքական շահերը: Իսկ արդյունք, որպես այդպիսին, չկա, ավելին՝ եթեր են դուրս գալիս չխմբագրված ու չմշակված տեքստեր` Պ. Ղազարյանի բերած կադրերի կողմից, որոնց հենց ինքն էլ կոորդինացնում է: Իսկ որոշ հաղորդավարների ռուսական առոգանությունը, ուղղակի, արդեն ականջ է ծակում: Եվ այս ամենին զուգահեռ, Հանրայինում կադրային ջարդը շարունակվում է, եւ «հների» ու «նախկինների» անվան տակ ազատվում են բոլոր պրոֆեսիոնալներից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

