ՄԱՐՈՒՔՅԱՆԸ «ՍԱՐՔԵՑ» ՈՒ «ԹՌԱ՞Վ» ԼԱՆԶԱՐՈՏՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԻՑ
Արխիվ 16-20Էդմոն Մարուքյանի եւ Սասուն Միքայելյանի հայտնի բախման պատճառների հետ կապված մեկ այլ վարկած եւս հայտնվեց շրջանառության մեջ: Ինչպես հայտնի է, այդ բախմանն անմիջապես հաջորդեց լանզարոտյան` «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը ԱԺ-ում: Եվ ահա, ըստ նշված վարկածի, այդ նախագիծը Մարուքյանին լուրջ երկընտրանքի առաջ էր կանգնեցրել: Վավերացմանը «կողմ» քվեարկելը կնշանակեր բացահայտորեն կանգնել այդ ապազգային դիրքերում` դրանից բխող բոլոր, այդ թվում` վարկանիշային հետեւանքներով հանդերձ: Իսկ «դեմ» քվեարկելով` կստացվեին սուր հակասություններ ոչ միայն ներհայաստանյան, այլ նաեւ դրսի հայտնի ուժերի հետ: Իսկ ահա Սասունի հետ կապված միջադեպը նրան հնարավորություն տվեց խուսափել մինչեւիսկ ԱԺ տվյալ նիստին մասնակցելուց:
Ս. Ա

