ՈՐ ԱՐԱԳ ԵՎ ԲՈՒՌՆ ԹԵԺԱՑՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ, ԴԱ ԿԱՐԾԵՍ ՀԱՍՏԱՏ Է

Արխիվ 16-20

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի երեկվա հայտարարությունը կարելի է համարել ՀՀ կառավարության ինքնախոստովանական ցուցմունք: Այսպես, ըստ փոխնախարարի. «Ներկայումս էպիդեմիան անցել է 3-րդ փուլին, որը վերջին փուլն է եւ տարածվածությամբ է բնորոշվում, տեղի է ունենում հիվանդության համայնքային փոխանցում: Եթե առաջին օրերին կարողանում էինք հիվանդության ցանկացած դեպք հայտնաբերել, թե վարակի աղբյուրը որտեղից է եկել, վերջին օրերին, կապված տարածվածության ընդլայնման հետ, հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակտներին եւ աղբյուրը, թե անձն ումից է վարակվել»:

 

ՈՒ՞Ր ԵՆ ՏԱՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԽԱՂԸ

Այսպիսով, ըստ կառավարության ներկայացուցչի, Հայաստանում կորոնավիրուսը մտել է լիովին անկառավարելի ընթացքի մեջ: Դա ամենաքիչը նշանակում է, որ մինչ այս երկու ամիս տեւած արտակարգ դրությունն անիմաստ է եղել, ոչինչ չի տվել դրա հռչակված նպատակի՝ վարակի տարածումը վերահսկողության տակ պահելու առումով: Ճիշտ է, արդարանում են, թե դա այն իմաստն ուներ, որ մեծ թվով վարակվածներ չլինեի եւ առողջապահության համակարգը կարողանար դիմակայել, բայց դա էլ է անհեթեթություն. եթե հիմա է անկառավարելի ընթացք, ապա մեծ թվով վարակվածները հիմա էլ ի հայտ են գալու, եւ առողջապահության համակարգն այդ խնդիրները, միեւնույնն է՝ կունենա: Այդ դեպքում, ի՞նչ տվեց արտակարգ դրությունը. ոչինչ, չհաշված այն, որ դրա միջոցով երկրի բնակչությանն ու ողջ տնտեսական համակարգը կանգնեցրին խորը անդունդի եզրին: Եվ ահա այս պարզագույն հարցերի պարագայում, երեկ հերթական անգամ երկարաձգեցին արտակարգ դրությունը: Ճիշտ է, շոուի համար պարզվեց, որ «միանգամայն պատահաբար» հենց նույն օրը կառավարության որոշ անդամներ եւ նրանց թվում՝ առողջապահության նախարարը կասկածվում են վարակվելու մեջ: Բայց մեկ է, դրանով հանդերձ էլ առավել քան տրամաբանական է Էդմոն Մարուքյանի պնդումը, որ  այս հերթական երկարաձգումը  կոպտորեն ոտնահարում է ՀՀ գործող օրենսդրությունը: Կարճ ասած, սովորական ապօրինություն է: Ընդ որում, Մարուքյանը հավելում է, որ սա զուտ քաղաքական խնդիրներ լուծող օրինազանցություն է: Չնայած` Մարուքյանը նոր բան չի ասում: Նման խոսակցություններ կային ի սկզբանե՝ արտակարգ դրություն սահմանելուն պես: Ընդ որում, հրապարակային աղբյուրները պարբերաբար մատնանշել են նաեւ այն քաղաքական խնդիրները, որոնք  գործող իշխանությունները լուծել ու լուծում են արտակարգ դրության հաշվին: Եվ այդ ցանկում կարելի է նկատել, որ  արտակարգ դրությունը հարմար պատրվակ է նաեւ արտաքին քաղաքական մի շարք հարցերի հետ կապված: Այդ թվում համաճարակ է, արտակարգ դրություն, ուրեմն էլ ինչ արցախյան բանակցություններ: Բայց ամբողջ հարցն այն է, որ եթե  ոստիկանադատական բեզպրեդելի միջոցով իշխանությունները կարողանում են ներքին հարցերը լուծել՝ արտակարգ դրության հաշվին, ապա արտաքին հարցերի հետ կապված պատկերն այլ է. վերջին հաշվով, չես կարող հայաստանյան ոստիկաններին ուղարկել Լավրովին «ասֆալտին փռելու»: Եվ ահա այս իրավիճակում նոր հիմքեր առաջ եկան ենթադրելու համար, որ արտաքին ուղղությամբ իրավիճակը կարող է էլ ավելի սրվելու հակում ցույց տալ այն դեպում, երբ առանց այդ էլ վերջին շաբաթներին  իրավիճակը նկատելիորեն շիկացել էր: Նման ազդակներից մեկն էլ Քոչարյանին կալանքի տակ պահելու մասին վերջին քաղաքական որոշումն էր, որը կայացվեց, թեեւ ՌԴ-ից եկող կոշտացող ակնարկների պակաս չկար: Չբացառենք, որ ՌԴ-ի հետ կապված Նիկոլը մտածում է, թե այնտեղ էլ է կորոնավիրուսային սրացումներ. հիմնականում կենտրոնացած են այդ խնդրի վրա, եւ հայաստանյան ուղղությունը  միգուցե առհասարակ են այս իրավիճակում աշխատող  արել: Սա էլ է հնարավոր տարբերակ, բայց նաեւ չմոռանանք, որ Քոչարյանի հետ կապված վճիռը դեռ չէր հնչել, որ Հայաստանում շրջանառության մեջ հայտնվեցին մաքսանենգ ծխախոտի հայտնաբերման կադրերը: Թե ովքեր են այդ խուզարկությունը իրականացրել, եւ բոլոր նյութերը ում ձեռքին են գտնվում, իհարկե, հասկանալի է: Նաեւ այն, որ ռուսական նման հաստատություններից այդպիսի նյութերը հենց այնպես չեն արտահոսում ու մտնում  հրապարակային շրջանառության մեջ: Դժվար է ասել Հայաստանում այդ ակնարկը հասկացան, թե ցույց տվեցին, որ չեն էլ մտածում այդ մասին: Բայց այն, որ սա եւս մեկ ազդակ էր, որ կորոնավիրուսային այս իրավիճակը ոչ միայն  հայաստանյան ուղղությունը օրակարգից դուրս չի թողել, այլ նաեւ իրավիճակը թեւակոխում է կոնկրետ հարվածների փուլ, կարելի է ենթադրել:

 

ՍՈՐՈՍԱԿԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ԱՐՑԱԽԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ

Չնայած կարելի է նաեւ ենթադրել, որ Մոսկվան դեռ սպասում է, թե ինչ վերջնական հանգուցալուծման կհասնի արցախյան իշխանափոխության գործընթացը: Արայիկ Հարությունյանը միգուցե ռուսների թիվ մեկ «աչքի լույսը» չէր, բայց նրա հետ կարելի է հաշտվել՝ սորոսականի համարում ունեցող Մայիլյանի նախագահ դառնալը թույլ չտալու համար: Իսկ հիմա, ընդ որում, այն բանից հետո, երբ Արցախ գործուղվեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, շրջանառության մեջ հայտնվեց այն վարկածը, որ Մայիլյանը Արցախի ԱԳ նախարարի ամենահավանական թեկնածուն է: Իսկ այդ դեպքում կստանանք մի նոնսենսային իրավիճակ, ավելի ճիշտ` Արցախի հետ կապված մի այնպիսի մտահոգություն, ինչպիսին թերեւս պատերազմի ավարտից ի վեր չենք տեսել: Այսինքն, եթե Արցախում ի հայտ գա այնպիսի նախարար, ում մուտքը ՌԴ արգելափակված է, թե ինչ հուն կտեղափոխվի  բանակցային գործընթացը, կարելի է ենթադրել: Առավել եւս, որ ըստ շրջանառվող լուրերի, արցախյան ազատամարտի  վերջին հեղինակավոր ներկայացուցիչներն անգամ կարող են դուրս մնալ հանրապետության իշխանական համակարգից: Ու որ  այդ ամենի հանրագումարում Արայիկ Հարությունյանը  կսկսի ընկալվել, այդ թվում Մոսկվայի աչքին որպես  սորոսականների համար գործունեության լայն դաշտ բացած, իսկ պատերազմական հին գեներալիտետին վերջնականապես երկրորդ պլան մղել փորձող նախագահ, դա էլ է դառնում խիստ հավանական:

 

ՆԻԿՈԼԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵ՞Լ Է

Նկատենք նաեւ, որ վերջին օրերին բավականին ուշագրավ ազդակներ սկսեցին գալ նաեւ Արեւմուտքից: Օրինակ` տխրահռչակ Freedom House-ը հանկարծ որոշեց, որ Հայաստանում աննախադեպ «դեմոկրատական» թռիչք է արձանագրվել: Այն, որ ուլտրալիբերալիզմի ու տարաբնույթ սորոսների  հլու-հնազանդ ենթակա այս տիպի կառույցների համար «դեմոկրատիայի» հիմնական չափորոշիչն այն է, թե որքանով են իրենցից գնացած հրամանները կատարվում, հին ու հայտնի փաստ է, եւ  իրական ժողովրդավարության առնչությամբ Freedom House-ի ասած- չասածների վրա էլ առանձնապես կենտրոնանալու խնդիր չկա: Բայց պատահակա՞ն էր, որ հենց այս պահին սկսեցին նման ազդակներ գալ դրսի սորոսներից, հաշվի առնելով, որ Արցախի ընտրություններում իրենց թեկնածուի պարտությունից հետո մի որոշ ժամանակ բավականին ծանր հայացքով էին նայում Նիկոլի ուղղությամբ: Բայց մյուս կողմից էլ նկատենք, որ մի պահ բավականին  սրվել էին Նիկոլի եւ իշխանական համակարգի «քյարթու սորոսապաշտների» հարաբերությունները: Ու մի օր նույն ժամանակ, եթե դադարեր արտակարգ դրությունը, ապա դա պարետ Ավինյանին կզրկեր բավականին լուրջ  ռեսուրսներից, էլ չասած, որ Հայաստանում առկա նման խայտառակ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով Արսեն Թորոսյանը կարող է ընդհուպ մինչեւ ինքնամեկուսացման գնար ոչ թե իր նախընտրած, այլ պետության կողմից հատկացված պահպանվող վայր: Այս ամենի հետ մեկտեղ կային նաեւ որոշ կցկտուր ազդակներ, որ Քոչարյանի դատը եւս կարող էր բոլորովին  այլ արդյունք ունենալ, ինչը, ի դեպ, Սորոսի կողմից հարազատ զավակի պես ընդունվող Իլհամ Ալիեւի համար կարող էր լուրջ մտահոգության վերածվել: Բայց չէ՝ ամեն ինչ գնաց այլ ընթացքով. Ավինյանն իր տեղում է, Քոչարյանը՝ իր, Մայիլյանը Արցախի արտաքին քաղաքականությունը նորից ձեռքն առնելու բոլոր շանսերն ունի, վաստակավոր գեներալներին շարունակում են հեռու մղել բանակից, իսկ Հայաստանում էլ արագ-արագ ընդունվում են օրենքներ, վավերացվում կոնվենցիաներ, որոնցից  թերեւս  ուլտրալիբերալները կարող են հաճույքից վեր- վեր թռնել: Այսինքն՝ ստեղծվում է մի իրավիճակ, որի պարագայում դրսի սորոսականներն այլեւս նեղսրտելու առանձնակի պատճառներ պետք է որ չունենան: Եվ նման  զարգացումների պարագայում, իհարկե, նրանց համար Հայաստանը կդառնա «ամենաարագ զարգացող դեմոկրատիայով» երկիրը: Այս իրավիճակը հուշում է, որ Նիկոլը վերջնականապես հստակեցրել է իր դիրքը ՌԴ-Արեւմուտք սուր հակամարտության մեջ: Միգուցե, բայց դեռ առաջ չընկնենք` սպասելով իրադարձությունների առաջիկա զարգացումներին: Իսկ որ դրանք շատ շուտ եւ բուռն են լինելու, դա կարծես թե հաստատ է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում