Ինչ տեղի ունեցավ քիչ առաջ, խայտառակություն որակելը շատ մեղմ է. փաստաբան

Արխիվ 16-20

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացվեց որոշում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հեծանիվով իբրեւ վրաերթի փորձ կատարելու գործով երկու ամսով կալանավորել ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ:

Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ Ա. Ալեքսանյանի փաստաբան ԷՄԻՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ նշում է. «Այն ինչ տեղի ունեցավ քիչ առաջ խայտառակություն որակելը շատ մեղմ է։ «Հեծանիվի վրաերթի» գործով Արթուր Ալեքսանյանը կալանավորվեց եւ որպես սփոփանք՝ վերջինիս ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ։ Փաստորեն, դատարանը հաշվի չառավ, որ ՀՀ ԱԺ պատգամավորը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն չի կարող հանդես գալ որպես իշխանության ներկայացուցիչ, քանի որ մեր՝ շարքային քաղաքացիների նկատմամբ կարգադրիչ լիազորություններով օժտված չէ եւ հետեւաբար չի էլ կարող որեւէ իրավաչափ պահանջ ներկայացնել, որի դեմ մենք ոտնձգելով՝ բռնության սպառնալիք գործադրենք կամ վրեժխնդիր լինենք։ Ենթադրվում է, որ Արթուր Ալեքսանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ պետք է հստակ սահմանվեր, թե ԱԺ պատգամավորի կոնկրետ  որ իրավական ակտով սահմանված օրինական պահանջին է հակադրվել Ա․Ալեքսանյանը, սակայն չունենք այդ բովանդակությամբ մեղադրանք։ Դատարանը հաշվի չառավ, որ Ա․Ալեքսանյանին ի սկզբանե մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանջների կոպիտ խախտմամբ, քանի որ պաշտպանյալիս դեմ բացի «տուժողի» ցուցմունքից, որեւէ այլ ապացույց կամ փաստական հանգամանք կալանավորման միջնորդությանը չէր կցվել, սակայն դատարանը շատ «սահուն» կերպով Արթուր Ալեքսանյանի ցուցմունքը, որը շրջադարձորեն հակասում է պատգամավորի ցուցմունքին, դրեց հիմնավոր կասկածի հիմքում։ Կալանավորման որոշմամբ դատարանն արձանագրեց, որ այս փուլում ԱԺ պատգամավորի՝ իշխանության ներկայացուցիչ հանդիսանալու հարցին չի կարող անդրադառնալ՝ հակասելով ինքն իրեն, քանի որ այսօր, խորհրդակացական սենյակից վերադառնալով` որոշում կայացրեց քննությունը վերսկսելու մասին եւ քննիչից պահանջեց ներկայացնել փաստաթուղթ կամ հիմնավորում առ այն, որ ԱԺ պատգամավորն իշխանության ներկայացուցիչ է։ Եթե չէր կարող որոշմամբ դրան անդրադառնալ, ապա քննությունը վերսկսելու իմաստն ինչում էր»։

Եզրափակելով խոսքը՝ փաստաբանն ընդգծում է. «Միշտ զերծ եմ մնացել իրավական գործընթացները քաղաքականացնելուց, այժմ էլ չեմ շտապի նման պատասխանատու հայտարարություն անել, սակայն կարող եմ հստակ նշել, որ Արթուր Ալեքսանյանի շուրջ տեղի ունեցողը իրավական գործընթաց չէ, թեպետ ձեւական առումով որոշակի ընթացակարգեր պահպանվում են, ինչը միանշանակ չի կարելի պնդել բովանդակային առումով։ Ամեն դեպքում, հետայսու պետք է զգույշ լինենք հեծանվորդի հաշվեհարդարից, չնայած չէ, կարելի է նաեւ մի երկու տող գրել ու քաղաքը մի քանի ամսում կմաքրենք հեծանվորդներից»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում