​​​​​​​«ԿԱՄՔ»-ի Արթուր Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվեց

Արխիվ 16-20

Երկօրյա ձգձգվող դատական նիստերից հետո՝ այսօր ժամը՝ 22:00-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացվեց որոշում ե՛ւ ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ փաստաբանական խմբի բողոքը, ե՛ւ քննիչի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ա. Ալեքսանյանը մեղադրվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ նկատմամբ հեծանիվով իբրեւ վրաերթի փորձ կատարելու մեջ:

Ինչպես ավելի վաղ «Իրավունքին» տեղեկացրել էր Ա. Ալեքսանյանի փաստաբան ԷՄԻՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ. «Արթուր Ալեքսանյանի ձերբակալման դեմ տարված մեր վերաքննիչ բողոքը միացվել են եւ մեկ վարույթով են քննվում՝ քննիչի միջնորդության հետ՝ Ալեքսանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանավորումն ընտրելու վերաբերյալ»:

Արդյունքում դատարանը որոշեց Արթուր Ալեքսանյանին երկու ամսով կալանավորել, միեւնույն ժամանակ՝ փաստելով, որ նրա ձերբակալումը ոչ իրավաչափ է եղել: Աբսուրդի թատրոն հիշեցնող այս գործընթացը՝ փաստաբանը համարում է խայտառակություն:

Է. Բեգլարյանը տեղեկացրեց, որ Արթուր Ալեքսանյանն իրեն մեղավոր չի ճանաչում. «Նա տվել է մանրամասն ցուցմունք իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ: Դատարանում էլ, բնականաբար, մեր ձերբակալման դեմ տարված բողոքի հետ համաձայն էր, իսկ քննիչի կալանավորման դեմ առարկում էր եւ միանում իր պաշտպաններին»:

Հավելենք, որ այսօր երրորդ անգամ դատարանի դիմացից բերման ենթարկվեց «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ, որը եկել էր սատարելու ընկերոջը: Նա հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Սիրելի‘ հայրենակիցներ, որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամ, դատապարտում եմ Արթուր Ալեքսյանյանի անհիմն կալանավորումը, որը օրենքի պարզ չարաշահում է, եւ ինչ-որ տեղ, սպառնալիքի ժեստ՝ ուղղված «ԿԱՄՔ»-ին, որպեսզի վերջինս չըմբոստանա Լանզարոտի կոնվենցիայի վավերացմանը: Հայտարարում եմ, որ «ԿԱՄՔ»-ի որեւէ անդամ երբեւէ չէ որդեգրելու կրավորական քաղաքականություն, եւ որեւէ մեկը որեւէ ձերբակալությամբ չի կարող լռեցնել մեզ: Արդեն պարզ է, որ իշխանությունները համավարակն ու արտակարգ դրությունն օգտագործում են Հայաստանում այլասերում ու հոգեփոխում իրականացնելու նպատակով: Ես եւ իմ ընկերները չենք լռելու եւ չենք հանդուրժելու ո‘չ այդ գործողությունների իրացումը, ո‘չ էլ այդ ճանապարհին արված քաղաքական հետապնդումները: Պահանջելու ենք ազատ արձակել Արթուր Ալեքսանյանին, ով հետապնդվում է իր քաղաքական հայացքների պատճառով: Արթուրի եւ «ԿԱՄՔ»-ի անունից պահանջելու եմ հետ կանչել կոնվենցիան եւ ցրել Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային Ժողովը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում