Դեռ շատերն են ենթարկվելու քրեական կոչված, բայց քաղաքական հետապնդումների. փաստաբան
Արխիվ 16-20«Արթուր Ալեքսանյանը՝ հեծանվորդը, Նարեկ Սարգսյանը կալանավորվեցին։ Մեղադրյալներ Արմեն Թավադյանն, Արա Վարդանյանը, Նարեկ Մութաֆյանը, Սարգիս Օհանջանյանը կալանավորված էին։ Մանվել Գրիգորյանը կիսամեռ ազատ արձակվեց։ Արթուր Դանիելյանը, «Ադեկվատները», Մալյան Նարեկը, Սամսոնյան Նարեկը ոստիկանության ու քննչականի մշտադիտարկման շինծու առանցքում են։ Աշոտյանի դեմ է «արդարադատություն» սանձազերծվում։ Միքայել Մինասյանը, Սամվել Մայրապետյանը, Միքայել Հարությունյանը, Վահագն Հարությունյանը, Միհրան Պողոսյանը մեղադրյալներ են։ Արթուր Վանեցյանը կանչվում է ՀՔԾ։ Հրայր Թովմասյանն ու իր սանիկները պրծում չունեն «Ֆեմիդայից»: Արմեն Գեւորգյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը մեղադրյալներ են եւս։ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էլ է մեղադրյալ, մեղադրյալներ են նաև Ռուբեն Հայրապետյանը, Գագիկ Խաչատրյանը, Վլադիմիր Գասպարյանն, Արսեն Բաբայանն, Արա Բաբլոյանը։ Սերժ Սարգսյանի դեմ է քաղաքական հետապնդում իրականացվում», - գրում է փաստաբան ՎԱՀԵ ԵՓՐԻԿՅԱՆՆ ու հավելում. «Ում չմտաբերեցի, ներող եղեք, բայց վերոհիշյալ բոլորին կապում է մեկ բան՝ չընկրկելն իշխանության դեմ, ու դեռ շատերն են ենթարկվելու քրեական կոչված, բայց քաղաքական հետապնդումների, քանի Հայաստանը քայլիշխանական է, արդարադատությունը՝ «զանգովի», դատարանը՝ «շրջափակովի», դատավորը՝ «վնգստացող»։ Հասկանու՞մ եք, չէ՞՝ Ռոբերտ Քոչարյանին չեն դատում, դատում են բոլորին, պարզապես Քոչարյանը պետք է ամեն գնով մնա կալանավորված՝ հակառակ դեպքում դատվելու են այսօրվա դատողները»։

