Մայիսի 15-ից ՌԴ-ից կանոնավոր չվերթները կվերականգնվեն. Ավինյան
Արխիվ 16-20Վաղվանից Ռուսաստանից Հայաստան կանոնավոր չվերթներ կվերականգնվեն, Ազգային ժողովում ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։
«Մայիսի 15-ից Ռուսաստանից կանոնավոր չվերթները վերականգնվելու են։ Մենք հնարավորություն ենք տալու անձանց վերադառնալ Հայաստան՝ ինքնամեկուսացման ռեժիմի խստիվ պահպանման պայմաններով», - ասաց պարետը։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության որոշման համաձան՝ ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը երկարացվեց ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը։
Միևնույն ժամանակ, մի շարք սահմանափակումներ աստիճանաբար կչեղարկվեն։
Երկուշաբթի օրվանից կբացվեն ժամանցի, սպորտի, մշակութային վայրերը, կգործի հանրային տրանսպորտը։

