Ժողովուրդն արդեն հասկացել է, որ գործ ունի հասարակ սուտասանների հետ. Հայաստանում սոցիալական բունտ է սպասվում. Արա Վարդանյան
Արխիվ 16-20Երկրում ծավալված ներքաղաքական իրավիճակի, «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի,ինչպես նաև այլ հարցերի մասին, Iravunk.com-ը զրուցեց քաղաքագետ Արա Վարդանյանի հետ:
- Պարոն Վարդանյան,ի՞նչ կարծիք ունեք «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի մասին:Արդյո՞ք այն մեր հոգեկերտվածքին հարիր է:
- Տեքստն ուղղակի այնքան խնդիրներ չի պարունակում,որքան բուն նպատակը:Մենք պետք է հասկանաք,որ խոսքը երեխաներին վաղ տարիքում սեռական դաստիարակություն մատուցելու մասին է: Իմ դիտարկմամբ այն անթույլատրելի է, թեպետ դրան առավել ճիշտ գնահատական կտան հենց հոգեբանները,սակայն հետևելով որոշ հոգեբանների դիտարկումներին եկա այն եզրահանգմանը, որ վերոնշյալ կոնվենցիան իրոք շատ վտանգավոր է: Մենք՝ հայերս, մեզ չպետք է համեմատենք օրինակ ամերիկացիների, կամ եվրոպացիների հետ: Մենք ունենք մեր ազգային ավանդույթներն ու աշխարհայացքը:Այդ տարիքում սեռական դաստիարակությունը կարող է հանգեցնել շատ վատ փոփոխությունների: Նաև կա սեռական կողմնորոշման գաղափար,և սա հենց ամենավտանգավոր խնդիրն է:Առաջին անգամն է, որ հայաատանյան օրենսդրական դաշտ է բերվում հենց սեռականա կողմնորոշում ասվածը։ Սա կարող է հանգեցնել նրան, որ երեխան դպրոցից տուն վերադառնա և ասի,որ պետք է սեռափոխվի:Իհարկե նման մարդիկ միշտ եղել են ու կլինեն,սակայն ստացվում է,որ այժմ մենք նրանց փիարով ենք զբաղվում: Ստացվում է, որ Հայաստանը նրանց իրավունքների պաշտպանոպթյանը զարկ է տալիս,որը ես համարում եմ անթույլատրելի: Ես չեմ կարող ասել, որ միասեռականներ չպետք է լինեն,սակայն կարող եմ ասել, որ պետք չէ նրանց խրախուսել:
- Կան բազմաթիվ տեսակետներ,որ վերոնշյալ կոնվենցիայի վավերացումն,ինչպես շատ այլ ծրագրեր դրսից եկող հրամանների և պահանջների արդյունքում են իրագործվում:Այս մասին ի՞նչ կասեք:
- Այս իշխանությունը,որ բռնազավթեց Հայաստանը 2018 թվականին ունի հստակ ծրագիր:Այդ շարքերում ես առանձնացնում եմ երկու ամենակարևորը: Առաջինը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումն է, երկրորդը՝ Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծումը: Ես չեմ կարող ասել, որ իշխանության ներկայացուցիչներից բոլորն են գիտակցում, բայց ամենավերին օղակներում,անհնար է, որ դրա մասին չիմանան:Մենք կարող ենք արձանագրել, որ անկախացումից հետո Ռուսասատանի հետ ամենավատ հարաբերությունները հիմա են: Ես չեմ տեսնում մի քայլ, որն ուղղված է այդ հարաբերությունների կարգավորմանը: Հակառակը, մենք տեսնում ենք,որ իշխանությունները դիմում են բոլոր սադրիչ քայլերին, որպեսզի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն էլ ավելի վատթարանան: Երկու տարի է, ինչ իշխանություններն ասում են, որ չեն բանակցում Արցախի հարցով, սակայն վերջերս Զոհրաբ Մնացականյանն ու Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ բանակցում են: Այստեղ անհասկանալի է,թե ինչու է այդ ամենը գաղտնի պահվում: Ինձ որպես քաղաքագետ շատ պարզ է: Գաղտնի է պահվում, որովհետև սեղանին դրված է փուլային տարբերակը, իսկ փուլային տարբերակը հայ հասարակության համար անըդունելի մի տարբերակ է, դրա համար էլ ընտրել են ծածուկ բանակցելու ոճը,այն հույսով, որ ժողովրդին կարողանան ինչ-որ մի ժամանակ պատրաստել իրենց բառերով ասած «խաղաղության»: Հայ ժողովրդին խաղաղության կոչեր անելու կարիք բնավ չկա: Այդ կոչերը պետք է անել Ադրբեջանին: Հայերը միշտ եղել են խաղաղասեր ժողովուրդ: Ես ցավում եմ, որ ներկայիս իշխանությունները փորձում են ջնջել մեր բոլոր հաղթանակները: Խոսքը նաև վերաբերում է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների դեմ առաջ բերված քրեական գործերին: Նպատակներից մեկն էլ այն է,որ այս մարդիկ չկարողանան խառնվել որոշ պրոցեսների:
- Ինչո՞ւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, կապված արցախյան բանակցությունների փուլային տարբերակի հետ չեղավ հակադարձում, կամ հաստատում: Ինչո՞ւ Փաշինյանը լռեց:
- Արտաքին գործերի նախարարը մի քանի անգամ փորձեց պատասխանել այդ հարցերին,սակայն ոչ հերքեց, ոչ հաստատեց:Իսկ ահա վարչապետ Փաշինյանի կողմից համոզված եմ,որ չի լինելու որևէ պատասխան, քանի որ նա չունի առհասարակ պատասխան: Նա կամ պետք է հաստատի, կամ հայտարարի, որ Լավրովը ստում է: Ես կարծում եմ, որ երկու հայտարարությունն էլ նա չի անի:Կարծում եմ, որ շուտով մենք ականատես կլինենք Ռուսաստանի կողմից այլ հայտարարությունների: Նույնը կարող եմ ասել վերջերս Միքայել Մինասյանի կողմից հնչեցված մի քանի աղմկահարույց հայտարարությունների մասին: Այդ հայտարարությունների մասով ևս կրկին վարչապետի մակարդակով լռություն է, ինչը պայմանավորված է նրանով,որ չես կարող հերքել մի բան,ինչն ակնհայտ ճիշտ է:
- Ի՞նչ կարող եք ասել արտակարգ դրության երկարաձգման մասով:Ի՞նչ խնդիրներ այն իր հետ կարող է բերել:
- Մենք պետք է մի բան հստակ հասկանանք, որ իշխանությունն ամենսկզբից տանուլ տվեց պայքարը կորոնավիրուսի դեմ: Արտակարգ դրություն հայտարարելն ուշացած քայլ էր,քանի որ այդ ժամանակ ևս իշխանությունները չէին տիրապետում իրավիճակին: Այսօր արտակարգ դրության երկարաձգումն ավելի շատ պայմանավիրված է սոցիալական բունտը մի կերպ զսպելու հանգամանքով: Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ ժողովրդի գերակշիռ մասն արդեն հիասթափվել է իրենցից: Ժողովուրդն արդեն հասկացել է,որ գործ ունի հասարակ սուտասանների հետ,և ակնհայտ է, որ սոցիալական բունտ է հասունանում: Արտակարգ դրության երկարաձգումը ևս չի կանգնեցնի սոցիալական բունտը: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք գործ ունենք մի իշխանության հետ,որին դեմ է ամբողջ քաղաքական համակարգը: Նիկոլ Փաշինյանը մնացել է մենակ, իր պագտամավորների հետ: Փաշինյանի մոլի երկրպագուներն ուղղակի մարդիկ են,ովքեր զվարճանում են Փաշինյանի այն հայտարարություններով, որ շուտով ինչ-որ մարդկանցից կարող են որոշակի գույք խլել: Այսինքն՝ նրանք ուրիշի դժբախտությամբ ուրախացող մարդիկ են, որոնց սառնարանն այդպես էլ դատարկ մնաց: Մեր իշխանությունները որդեգրել են մի քաղաքականություն, որտեղ ասվում է՝ թող բոլորը վարակվեն, ով կմահանա, կմահանա:
Հայկ Գևորգյան

