Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի
Արխիվ 16-20Նախատեսվում է մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջությամբ գործարկել, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։
«Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում», - ասաց Ավինյանը։
Նա ընդգծեց՝ կվերաբացվեն նաև նախակրթարանները, մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը։
Ավինյանը նկատեց, որ այս բոլոր սահմանափակումների թուլացումները կուղեկցվեն համակեցության հստակ կանոնների պահպանմամբ, որոնց չկիրառումը կհանգեցնի համապատասխան տույժերի ու տուգանքների։

