Սմբատ Գոգյանն ազատման դիմում է ներկայացրել ԲՈԿ նախագահի պաշտոնից
Արխիվ 16-20Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
Աշխատանքից ազատման դրդապատճառների մասին Սմբատ Գոգյանը չի ցանկացել այս պահին բարձրաձայնել՝ նշելով, որ այդ մասին կխոսի առաջիկայում:
Հիշեցնենք, որ Սմբատ Գոգյանը ԲՈԿ նախագահի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 12-ին:

