ՀՀ կառավարությունն ավելի շատ օգտվում է արտակարգ դրությունից.Սահմանադրագետ Գոհար Մելոյան

Արխիվ 16-20

Ինչպես հայտնի է կառավարությունն այսօր ևս մեկ ամսով պատրաստվում է երկարաձգել Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը: Iravunk.com-ը զրուցեց սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ,հասկանալու համար արդյո՞ք արտակարգ դրության երկարաձգումը չի հակասում ՀՀ սահմանադրությանը,և մարդկանց տեղաշարժի սահմանափակումը որքանով է իրավաչափ:


- Այսօր երկարաձգվեց ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը: Արդյո՞ք այսօրինակ որոշումները չեն հակասում ՀՀ սահմանադրությանը, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու իրավունք:


- Իրավական հիմքի առկայության տեսնակյունից, իմ գնահատմամբ, արտակարգ դրության հերթական երկարաձգումը խնդրահարույց չէ, քանի որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը սահմանում է նման հնարավորություն։ Մասնավորապես, վերոնշյալ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը։ Միաժամանակ, նույն հոդվածի երկրորդ մասը սահմանում է բացառություն այս ընդհանուր կանոնից, համաձայն որի՝ եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և նույն ժամկետներով : Ակնհայտ է, որ արտակարգ դրության համար հիմք հանդիսացած հանգամանքները՝ այս դեպքում նոր կորոնավիրուս վարակը ոչ միայն չի վերացել, այլև՝ վարակակիրների թվով մի քանի անգամ գերազանցում է դեռևս մարտ ամսվա ընթացքում գրանցված տվյալներին։ Հետևաբար՝ այս իրավական կարգավորումը պատահական չէ, այն ապահովում է գործադիր իշխանության ճկունությունը արտակարգ դրության հայտարարման պարագայում՝ դրա հայտարարման հանգամանքների վերացման դեմ պայքարում, իսկ այդ հանգամանքները շատ տարաբնույթ կարող են լինել։ Օրինակ՝ մենք ունենք ատոմակայան, Աստված մի արասցե վթարի տեղի ունենա, այդ դեպքում ևս արտակարգ դրության հայտարարումն անհրաժեշտություն կհանդիսանա, իսկ այդ պատահարի հետևանքների վերացումը՝ անկանխատեսելի ժամկետ:


- Տիկին Մելոյան, Հայաստանում ամեն օր ավելանում են վարակակիրները, իսկ դուք նշեցիք, որ արտակարգ դրության երկարաձգումն օրինական է: Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համավարակը կարող է մեկ տարի շարունակ մեզ ուղեկցել, այսինքն հնարավո՞ր է, որ մեկ տարի շարունակ երկրում հայտարարվի արտակարգ դրություն:


- Այս դեպքում արդեն գործ ունենք մեդալի հակառակ կողմի հետ։ Ինչպես նշեցի՝ իրավական հիմքի առկայության տեսանկյունից արտակարգ դրության երկարաձգումը խնդրահարույց չէ, սակայն հարցադրումներ են ի հայտ գալիս, թե արդյոք, ստեղծված իրավիճակը տեղավորվում է համաչափության և որոշակիության սահմանադրական սկզբունքների համատեքստում։ Այսինքն՝ գնում ենք դեպքի ողջամտության և համաչափության դաշտ, և կառավարությունը պետք է պատասխանի հարցադրմանը, թե արդյոք արտակարգ դրության երկարաձգումը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն դեպքում, երբ վերացվում են նոր կորոնավիրուս վարակի կանխարգելմանն ուղղակիորեն ուղղված գրեթե բոլոր սահմանփակումները, օրինակ՝ արդեն իսկ բացվել են սրճարանները, բացվելու են մարդկային կուտակումներ ենթադրող մի շարք գործունեության տեսակներ։ Օրինակ, որն է ընկած այն որոշման տրամաբանության հիմքում, համաձայն որի՝ մայիսի 18-ից գործարկվելու է հանրային տրանսպորտը, իսկ դիմակների կրելու պարտադիր պահանջն ուժի մեջ է մտնելու մայիսի 25-ից․ արդյոք չի հաշվարկվել է այդ ընթացքում վարակի արագընթաց տարածման հնարավորությունը: Այո՛, Սահմանադրությունը թույլ է տալիս արտակարգ դրության ժամանակ սահմանափակել մարդու մի շարք հիմնարար իրավունքներ և ազատություններ, սակայն, այդ սահմանափակումները պետք է լինեն ողջամիտ և համաչափ արտակարգ դրության հանգամանքների կանխարգելմանը և/կամ վերացմանը։ Սակայն, կառավարության գործողություններին հետևելիս՝ պետք է ցավալիորեն արձանագրել, որ կառավարությունն օգտվելով արտակարգ դրությունից՝ սահմանում է մի շարք սահմանափակումներ, որոնք վեցերորդական նշանակության են համաճարակի կանխարգելման տեսանկյունից։ Այսինքն՝ իրականացվող միջոցառումները՝ անգամ սոցիալ-տնտեսական բնույթի արդյունավետության տեսանկյունից մեղմ ասած կաղում են։ Օրինակ, «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» կառավարության մարտ ամսին ընդունած որոշման առաջնահերթություններից էին լայնածավալ սահմանափակումները ԶԼՄ-ների և ֆիզիկական անձանց ազատ արտահայտման իրականացման նկատմամբ, որին հաջորդեցին մի շարք օրենսդրական նախաձեռնությունները՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և այլ օրենքներում լրացումները և փոփոխությունները, որոնք կրում են մարդկանց հիմանարար իրավունքները սահմանափակող կամ պատժիչ բնույթ։ Իհարկե, իրադարձությունների էպոպեան մեկ օրվա ընթացքում երկու անգամ նույն նախագծերի կապակցությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստերի հրավիրումն էր՝ առաջին անգամ չընդունված նախագծերի փաթեթը նույն օրվա ընթացքում պարտադիր ընդունելու նպատակով, անկախ դրանցում առկա մի շարք խնդիրներից։ Կարծում եմ, նոր կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներն այնքան էլ արդյունավետ և տրամաբանական չեն, հետևանբար՝ արդարացված չէ նաև արտակարգ դրության երկարաձգումը։ Բոլորին է տեսանելի փողոցներում մարդկանց հոսքը, մի շարք վայրերում մարդկային կուտակումները, որտեղ չեն պահպանում սոցիալական հեռավորություն, չունեն ձեռնոցներ և դիմակներ և այդպես շարունակ: Բացակայում է տարրական պայմանների պահպանման գործընթացը և, ամենակարևորը, ի սկզաբնե բացակայում է պատշաճ վերահսկողությունը: Սահմանափակումների ձևաչափն ընտրողը կառավարությունն է, սակայն այն գիտակցմամբ, որ որևէ կերպ արտակարգ դրության առկայությունն արդարցում չէ իրավական պետության հիմնարար սկզբունքները ոտնահարելու համար, և այդ սահմանափակումների հիմնական թիրախը համաճարակի կանխարգելումն ու վերացումն է։ Չպետք է միաժամանակ մոռանալ քաղաքացիների տնտեսական և սոցիալական վիճակի համար աստնաձնած պատասխանատվության մասին։ Ի վերջո, այնքան էլ պատահական չէ, որ տարածաշրջանում այս պահին բնակչության ամենափոքրաթիվ պետությունն ենք, սակայն, ի համեմատ հարևան պետությունների, գրանցում ենք վատագույն ցուցանիշներ և առաջատարն ենք վարակակիրների թվաքանակով։

Հայկ Գևորգյան 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում