Հայաստանում կորոնավիրուսից պաշտպանվելու ամենաանվտանգ տեղը բանտն է. Ռուստամ Բադասյան
Արխիվ 16-20Մայիսի 14-ին, կառավարության նիստից հետո, մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի մամուլի ասուլիսը:
Iravunk.com-ը ուղղեց հետևյալ հարցերը.
1. Ինչո՞ւ ժամանակավոր ռեժիմով բաց չեք թողնում ազատությունից զրկվածներին կալանավայրերից, քանի որ շատ երկրներում կա նմանօրինակ պրակտիկա:
2. Կա՞ն արդյոք կալանավայրերում վարակվածներ և քանի՞սն են:
3. Ինչո՞ւ համաներում չեք իրականացնում տուգանքների մասով, քանի որ հիմա մարդկանց սոց վիճակն ավելի վատ է, քան այն ժամանակ,երբ դուք եկաք իշխանության և համաներում արեցիք:
1. Եվրամիությունից կամ այլ միջազգային կազմակերպություններից արդյո՞ք կա ֆինանսական աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարելու համար,և որքան է կազմում:
2. Ո՞վ է տնօրինում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ֆոնդի միջոցները:
3. Կարո՞ղ եք հստակ նշել, թե Երևանի վարչական շրջաններից որտեղից քանի վարակակիր կա:
Մեր վեց հարցից միայն առաջինն ընթերցվեց, նախապես պատճառաբանվելով, որ լրատվամիջոցների կողմից ուղարկված հարցերը շատ են:
Մեր առաջին հարցի մասով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նմանօրինակ պրակտիկա կա միայն այն երկրներում, որտեղ առկա է գերբեռնվածության խնդիր քրեակատարողական հիմնարկներում: Ռուստամ Բադասյանը նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսից պաշտպանվելու ամենաանվտանգ տեղերը քրեակատարողական հիմնարկներն են:
Իսկ ահա Առողջապահության նախարարի տեղակալն էլ հավանաբար մեզ եւ հանրությանը փոխանցելու ոչինչ չուներ:
Հ.Գ Այսինքն՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանրությանն առաջարկում է բանտ գնա՞լ, քանի որ ըստ նրա, կալանավայրերը համաճարակից պաշտպանվելու ամենաանվտանգ «թաքստոցներն» են...
Մանրամասները՝ տեսանյութում
Հայկ Գևորգյան

