Գերմանիայում կորոնավիրուսի վարակվածների թիվը գերազանցել է 172 հազարը
Արխիվ 16-20Գերմանիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 172 հազարը, մեկ օրում վարակվել է 933 մարդ, հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:
Ըստ աղբյուրի՝ Գերմանիայում 24 ժամվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 89 հիվանդ: Մահացողների ընդհանուր թիվը գերազանցել է 7723-ը: Ապաքինվել է ավելի քան 150 հազարը:

