Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև հունիսի 13-ը ժամը 17:00

Արխիվ 16-20

Հայաստանի կառավարությունը երկարաձգեց մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Որոշման մեջ նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։

Որոշման մանրամասներն՝ այստեղ։

Կառավարության այսօրվա նիստին վարչապոտ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կրկին արձանագրվել է կորոնավիրուսի 100-ից ավելի դեպք։

«Մենք այսօր մեր հետագա անելիքների հետ կապված որոշում պիտի կայացնենք, մենք պետք է գնանք ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ՝ արտակարգ դրության պայմաններում մարդկանց փորձենք համոզել, պարտադրել, որ անհրաժեշտ է պահել անվտանգության որոշակի կանոններ, մենք կրկին չպետք է հետ գնանք փակման ռեժիմների», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, թե մարտին ունեին հաշվարկ, որ եթե Հայաստանում իրադրությունը զարգանա իտալական սցենարով, մեկ ամսվա ընթացքում Հայաստանը կունենա 10 հազար մահ։

«Մենք չգիտեինք, համոզված չէինք, որ հենց այդ սցենարով կընթանա ու եթե անկեղծ ասեմ՝ հիմա էլ համոզված չենք՝ այդ սցենարով կընթանա՞, թե՞ չէ», - ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե պարզվի, որ կա ավելի քան 1500 հիվանդ, ովքեր ունեն կոնկրետ բուժման անհրաժեշտություն, Հայաստանը ստիպված կլինի վերադառնալ սահմանափակումների ռեժիմին։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ազատ տեղաշարժվելու, ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնելու սահմանափակումները կարող են նաև պայմանով կիրառվել։

«Օրինակ, կարող է որոշ վայրերում պարտադիր համարվել դիմակների կրումը կամ այլ միջոցառումների կիրառումը, ընդ որում, այդ պայմանների խախտումը որակվելու է որպես ազատ տեղաշարժի իրավունքի խախտում», - ասաց նախարարը։

 

Բադասյանը նշեց, որ որոշակիորեն մեղմվել են սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես, թույլ է տրվելու, որ շաբաթը մեկ մեկ անձի կողմից հանձնուք հանձնելու հնարավորություն ընձեռնվի դատապարտյալներին։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում