Ապօրինի ծագման վերաբերյալ օրենքն ընդունվեց. Փաստաբան
Արխիվ 16-20Փաստաբան Լևոն Բաղդասարյանը գրում է
Ապօրինի ծագման վերաբերյալ օրենքն ուժ ստացավ: Առիթ ունեցել եմ խոսել օրենքի հնարավոր բացերի, մասնավորապես՝ առերևույթ ապօրինի ճանաչված գույքը ապահովված գրավի առարկա լինելու կամ օրենքով սահմանված կարգով երրորդ անձի օգտագործման ու տիրապետմանը հանձնված լինելու հանգամանքով:
Այսօր փաստում եմ հետևյալը. եթե օրենքը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով գործելու է ընտրովի, ապա կործանարար է լինելու առաջինը հենց գործող իշխանության համար: Ինչպես Վարչապետն է ասել. հատիկ առ հատիկ պետք է ստուգվեն բոլորի ձեռք բերած գույքի օրինականությունը, ընդ որում, առաջնահերթ այն անձանց, ովքեր հեղափոխության կամ այլնի անվան տակ պտտվում են Վարչապետի կողքն այնպես, ինչպես նախկինում նույն կերպ պտտվում էին նախորդ իշխանությունների կողքին:
Լևոն Բաղդասարյան
#Լեվ_Գրուպ
#փաստաբանական_գրասենյակ

