«Փաստ»․ Իշխանությունները ժամանակ առ ժամանակ թեժացնում են երկրում հաստատված ատելության մթնոլորտը

Արխիվ 16-20

«Կորոնավիրուսի համավարակի տարածման և արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում Հայաստանում ակտիվ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում։ Եվ մեծ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ երկրի հասարակական-քաղաքական կյանքը թշնամանքի ու ատելության նորանոր դոզաներ է ստանում։ Իշխանափոխությունից հետո երկու տարի շարունակ տարբեր վերլուծաբաններ և գործիչներ ահազանգում են, որ երկրում հաստատված ատելության մթնոլորտը ոչ ցանկալի հետևանքների կարող է հանգեցնել, սակայն նրանց զգուշացումները անտեսվում են և այդպես էլ մնում օդից կախված։

Դրան զուգահեռ՝ իշխանությունները ժամանակ առ ժամանակ թեժացնում են երկրում հաստատված թշնամության մթնոլորտը։ Եվ դա տեղի է ունենում երկրի վարչապետ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ, երբ վերջինս շարունակում է հանրությանը բաժանել սևերի և սպիտակների, շարունակում է խոսել «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» և «թաթիկները կտրելու» մասին։

Հիմնական խնդիրն այն է, որ իշխանությունները անհանդուրժողականությամբ են ընդունում իրենց հասցեին հնչած ցանկացած քննադատություն։ Նախ՝ իշխող ուժի ներկայացուցիչներն այդպես էլ չեն ցանկանում հասկանալ, որ իրենք նախկին ընդդիմադիրները չեն, այլ իշխանություն են, որը պետք է իր վրա վերցնի նաև քննադատությունների ծանրությունը։ 

Սակայն իմքայլականներին թվում է, թե իրենք կարող են միաժամանակ լցնել և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր դաշտը, ինչն անհնար է։ Ժամանակն է, որ իրենք դիրքավորվեն միայն իշխանության դաշտում, քանի դեռ այդտեղ են, քանի որ շատ արագ են կորցնում իրենց վարկանիշը։ Աներևակայելի արագ:

Եվ պատահական չէ, որ իշխանությունների կողմից գեներացվող ատելության հետևում թաքնված է նրանց վախը վարկանիշը կորցնելու նկատմամբ։ 

Դրանով է պայմանավորված, որ քննադատությունների ենթարկվելով՝ իշխանությունները ոչ միայն չեն ցանկանում ընդունել իրենց թերացումներն ու սխալները, այլև մյուս կողմից փորձում են արդարացնել իրենց գործողությունները՝ ներկայացնելով, թե իրենք միակ ուժն են, որ ունեն ժողովրդի վստահությունը և գործում են միայն ժողովրդի շահերից ելնելով։

Իրենց քննադատության ենթարկող գործիչներին և ուժերին նրանք մեղադրում են ժողովրդի շահերի դեմ գործելու, կոռուպցիայի, անցյալում եղած արատավոր երևույթների և այլնի մեջ։ Իսկ երբ կառուցողական քննարկումների մշակույթը չի կայանում, և քաղաքական բանավեճը տեղափոխվում է միայն փոխադարձ մեղադրանքների դաշտ, ապա թշնամանքի և ատելության դրսևորումների ահագնացումը պետք է դիտարկել այդ գործողություններից բխող տրամաբանական շարունակություն։

Եվ, բնականաբար, թշնամանքի ներքաղաքական մթնոլորտը սրվելու էր արտակարգ դրության և ճգնաժամային իրավիճակի պայմաններում, երբ երկիրը կանգնած է բազում խնդիրներին դեմհանդիման, սակայն այդ խնդիրները լուծելու նպատակով հանրության համախմբում չի իրականացվում ու ավելի է սրվում հասարակության մեջ առկա սեգմենտավորումը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում