Պատասխանում էի բոլոր հարցերին, որոնք հանձնաժողովն ուղղել է․ Կարեն Կարապետյան (Տեսանյութ)
Արխիվ 16-20ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց՝ նիստից մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ տեղեկատվությունը պետական գաղտնիք է պարունակում։
«Ես պատասխանում էի բոլոր այն հարցերին, որոնք հանձնաժողովն ուղղել է: Քանի որ այն փակ է և պետական գաղտնիք է պարունակում, այդ իսկ պատճառով ավելին ասել չեմ կարող», - ասաց Կարապետյանը։
Պնդմանը՝ հանձնաժողովում էլ է դիզվառելիքի որակի հետ կապված նախկինում արված իր պնդումները վերահաստատե՞լ, Կարապետյանը պատասխանեց․
«Ես այդ հարցին պատասխանել եմ»։
Հիշեցնեք՝ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ անորակ վառելիքի պատճառով 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատում:

