Էջմիածնում ապօրինի ծառահատումնե՞ր են տեղի ունենում
Արխիվ 16-20Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը.
«Նախատեսում ենք Էջմիածնի յուրաքանչյուր փողոցում ունենալ միատիպ ծառատեսակներ՝ բույսերի և ծառերի նպատակային ընտրությամբ»:
Մեզ հասած տեղեկություններով, Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյանի փողոցում ապօրինաբար ծառեր են կտրել: Մեր աղբյուրը նշում է, որ մոտեցել է ծառահատող քաղաքացիներն ,իսկ ահա վերջիններս նշել են, որ իրենք հրաման են կատարում, սակայն թե ում հրամանը, աշխատակիցները վախեցել են նշել:
Հ. Գևորգյան

