Դուք ունեիք 60 օր ժամանակ կառավարելի դարձնելու խնդիրը, չեք հաջողել՝ ուրեմն «կա՛մ ապաշնորհ եք, կա՛մ սրիկա». Ռ.Մելիքյան

Արխիվ 16-20

Ակնհայտ է, որ իշխող ուժը հակված է երկարացնել արտակարգ դրությունը՝ դա պայմանավորելով համաճարակային անմխիթար վիճակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրավական ուղի»  ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը:

«4 օրից ավարտվում է դեռևս մարտի 16-ին հայտարարված և ապրիլի 14-ին երկարացված արտակարգ դրությունը։

Ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ է պահանջում իրավունքը, ի՞նչ է պահանջում առկա համաճարակային վիճակը և ինչպե՞ս է հնարավոր հավասարակշռվել բոլոր իրավաչափ շահերը։

Ակնհայտ է, որ իշխող ուժը հակված է երկարացնել արտակարգ դրությունը՝ դա պայմանավորելով համաճարակային անմխիթար վիճակով։ Սակայն նույնքան ակնհայտ է, որ նման իրավական հնարավորությունը խիստ վիճելի է համարվում իրավաբանների համար։ Փաստարկները երկու հարթությունում են. (1) օրենքի տառը դա հստակ չի նախատեսում, իսկ հարցի բնույթը հաշվի առնելով՝ պետք է լիներ աներկբա ձևակերպում, (2) օրենքը չէր էլ կարող նախատեսել արտակարգ դրությունը անվերջ շարունակելու հնարավորություն, քանի որ դա կխախտեր մարդու իրավունքները լրջորեն սահմանափակող այդ ռեժիմի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ լինելու հիմնարար պահանջը։

Հակառակ կողմից, կարելի է փաստարկել՝ բա ի՞նչ անենք, զրկե՞նք կառավարությանը համաճարակի դեմ պայքարելու իրավական գործիքակազմից։

Ինչպե՞ս է հնարավոր լուծել անլուծելի թվացող այս խնդիրը և խուսափել իշխանության համար այդքան հաճելի ու կոմֆորտային դարձած արտակարգ դրության ռեժիմը շարունակելու հրամայականից։

Ամենապարզ տարբերակը կարող էր լինել հետևյալ թեզը՝ դուք ունեիք 60 օր ժամանակ կառավարելի դարձնելու խնդիրը, չեք հաջողել՝ ուրեմն «կա՛մ ապաշնորհ եք, կա՛մ սրիկա»։ Բայց սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է (թեև անհիմն պնդում չէ), ուստի այն չեմ առաջարկում հարգելի ընթերցողներին։

Հարգելի ընթերցողներին առաջարկում եմ մեկ այլ լուծում, որը հիմնված է հետևյալ պոստուլատի վրա. ներկայումս արտակարգ դրության գործիքակազմի մեջ մտնող որևէ սահմանափակում չկա, որը (ա) բացարձակ անհրաժեշտ է և միաժամանակ (բ) հնարավոր չէ այդ սահմանափակումն ամրագրել օրենքով՝ առանց արտակարգ դրության։ Մարդկային լեզվով ասած՝ իսկապես անհրաժեշտ պետական ներգործության միջոցները պետք է սահմանել այլ օրենքներով՝ արտակարգ դրության ռեժիմից դուրս։

Այսպես, Հայաստանի Հանրապետությունում դեռևս 1992 թվականից գործում է մի շատ հետաքրքիր օրենք՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը։ Այդ օրենքում կարելի է լուրջ լրացումներ կատարել, այդ թվում՝ ուղիղ սահմանել համաճարակը կանխելու նպատակով անձանց մեկուսացման հնարավորությունը, կարգն ու երաշխիքները, և վերջ։ Միանգամայն իրավական մեխանիզմ կլինի։

Մյուս կողմից, ներկայում կան սահմանափակումներ, որոնք ոչ մի կերպ իրավաչափ չէ երկարաձգել, օրինակ՝ անազատության մեջ պահվողներին տեսակցություններ ունենալու, հանձնուքներ ստանալու իրավունքներից զրկելը։

Այս օրենսդրական «տնային աշխատանքը» քայլականները պետք է վաղուց անեին՝ առնվազն 50 օր ունեին։ Բայց դեռ ամենևին ուշ չէ։

ՀԳ. Մի՛ վախեցեք ավարտել արտակարգ դրությունը ու վերանշանակե՛ք ձեր հակասահմանադրական հանրաքվեն։ Օրինակ՝ կարող եք նշանակել հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը։ Մի՛ վախեցեք ու եկեք գնանք հանրաքվեի։ Տեսնենք մարդիկ ի՞նչ են մտածում ձեր մասին։ Տեսնենք քանի՞ քվեաթերթիկի վրա կկարդաք՝ «Ո՛չ ապաշնորհ կառավարությանը» ձեռագիր մակագրությունը»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում