Պուտինը պատմել է մինչև իր հոգու խորքը ներթափանցած և արցունքներ առաջացրած նկարի մասին
Արխիվ 16-20ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր վրա մեծ տպավորություն է գործել Տարաս Գապոնենկոյի «Ստրկատերերը» կտավը, որը նա տեսել է «Սերունդների հիշողությունը. Հայրենական մեծ պատերազմը կերպարվեստում» խորագրով ցուցահանդեսում:
Ինչպես գրում է Вести.Ru-ն, ցուցահանդեսին երկրի ղեկավարը ներկա է գտնվել 2019 թվականի նոյեմբերի 4-ին, որից հետո հարցազրույց է տվել «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինին:
«Ինձ վրա մեծ տպավորություն է գործել նկարներից մեկը, որն այդպես էլ կոչվում է. «Ստրկատերերը». պատկերված է հիտլերականը, որը պատյանն է դնում ատրճանակը, որից հենց նոր կրակել է երիտասարդ կնոջը: Իսկ կնոջ մարմնի վրա խոնարհվել է փոքր երեխան, գրեթե նորածին: Դա ներթափանցում է մինչև արցունքներ առաջացնելը»,- խոստովանել է Պուտինը:

