Ի՞նչպես տարբերել մրսածության հետեւանքով առաջացած փռշտոցը՝ ալերգիկ փռշոտցից. Ալերգոլոկի ուշագրավ բացահայտումը
Արխիվ 16-20Գարնան գալուստն ու բնության զարթոնքը, մի կողմից, ուրախացնում ու տրամադրություն է բարձրացնում, մյուս կողմից էլ` անհանգստություն է պատճառում հատկապես բույսերի նկատմամբ զգայուն օրգանիզմ ունեցող մարդկանց։ Փռշտոց, քոր աչքերում ու քթում, քթի փակվածություն, քթարտադրություն, գլխացավ:
Նոր տեսակի կորոնավիրուսի պայմաններում՝ ի՞նչպես տարբերել մրսածության հետեւանքով առաջացած փռշտոցը՝ ալերգիկ փռշոտցից, ի՞նչպես <<պաշտպանվել>> ալերգիաներից զրուցել ենք ալերգոլոկ ՀԱՍՄԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.
-Գոյություն ունի ալերգիկ հիվանդություն, որը կոչվում է խոտային տենդ:Այն սկսվում է գարնան սկզբից եւ տեւում է մինչեւ խոր աշուն, այսինքն սեզոնային բնույթ է կրում: Խոտային տենդը արտահայտվում է հետեւյալ ձեւերով.բացի փռշտոցից սկսվում է քթահոսություն, արցունքահոսություն, աչքոր, կոկորդի քոր, բերանի չորություն, քթի փակվածություն եւ նոպայաձեւ փռշտոցներ: Մրսածության ժամանակ լինում է կոկորդի ցավ, իսկ ալերգիայի դեպքում ցավային որեւէ զգացողություն չի լինում:
Այս շրջանում ալերգիան առաջանում է ծառերի ծաղկափոշիներից, տնային փոշուց, կենդանիների մազից: Ալերգիան տեւում է մինչեւ աշուն, եւ հնարավոր է, որ գարնան սկզբից մինչեւ աշնան վերջ ալերգիկ մարդը գտնվի նման իրավիճակում: Ալերգիան կարող է առաջացնել թուլություն եւ տրամադրության անկում:
Հ.Գ.Ալերգոլոկի հետ մեր զրույցը եւ ուշագրավ խորհուրդները կարդացեք <<Իրավունքի>> առաջիկա տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

