Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներից մեկին ամենաշատ գումար փոխանցած նվիրատուների թոփ հնգյակը

Արխիվ 16-20

2018 թվականի թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս անց՝ այն ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար, ներկայում փոխվարչապետ, պարետ  Տիգրան Ավինյանի, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համագործակցությամբ ստեղծվեց  «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամը, որը, ըստ Տիգրան Ավինյանի, պետք է նպաստեր կառավարություն-գիտական հանրույթ հաղորդակցմանը և փաստերի վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակմանը:

Եվ ահա այս հիմնադրամը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերել է 1,000,000 ԱՄՆ դոլար՝ զբաղեցնելով նվիրատուների առաջին հորիզոնականը:

«Իմ քայլը» հիմնադրամի հաջորդ խոշոր նվիրատուն ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող բիզնեսներն են՝ մասնավորապես, «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը հիմնադրամին նվիրել է 34 միլիոն 500 հազար դրամ,  «Ալեքս Հոլդինգ»-ը՝ 33 միլիոն 600 հազար դրամ, իսկ ահա  «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն՝ 10 միլիոն դրամ:

Նվիրատուների շարքում հաջորդը խոշոր գումարի նվիրատվությունն արել է  «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը:

«Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը նվիրաբերություն է արել երկու անգամ՝ 45 միլիոն և 42 միլիոն 834 հազար դրամի չափով:

Այս հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին, առավել ակտիվ գործունեություն սկսել Արցախում: Օրինակ՝ Ստեփանակերտում  զոհված ազատամարտիկների ընտանիքների, Պաշտպանության բանակի զինծառայողների ու պահեստազորի անձնակազմի համար կառուցել է բազմաբնակարան շենք, մեքենաներ նվիրել Արցախի Կառավարությանը, ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ գյուղերի խնդիրները, և սա կատարվել  է  մինչև 2018 թվականի հեղափոխությունը:

Հիմա այս հիմնադրամն առավել ակտիվ է «Իմ քայլի» հետ համագործակցության շրջանակներում:

Վիտալի Գրիգրոյանցը նաև «Հայբիզնեսբանկ»-ի խորհրդի նախագահն է։ «Հայբիզնեսբանկ»-ը «Իմ քայլի» կազմակերպած ներդրումային համաժողովների հովանավորն էր:

«Իմ քայլը» հիմնադրամի հաջորդ խոշոր նվիրատուն «Արմենիա լայթհաուս» բարեգործական հիմնադրամն է՝ 48 միլիոն, 350 հազար դրամ նվիրատվությամբ:

Նշենք, որ «Արմենիա լայթհաուս»-ը բարեգործական հիմնադրամ է, ստեղծվել է 2016 թվականին,  իրականացնում է տարբեր ծրագրեր, մասնավորապես՝ անապահով ընտանիքներին բնակարանների տրամադրում, բժշկական հետազոտության և միջամտության ծրագրեր, ուսման համար տրված փոխառություններ, նվիրաբերություն:

Նվիրատուների առաջատարների հնգյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ 33 միլիոն 500 հազար դրամ նվիրատվությամբ:

Այս հնգյակին հաջորդում է «Ամերիաբանկ»-ը՝ 34 միլիոն 125 հազար դրամ նվիրատվությամբ, «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերությունը՝ 15 միլիոն դրամ նվիրատվությամբ, և այլն:

Նկատենք, որ, ի տարբերություն նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող բիզնեսների, մեկ այլ նախկին ՀՀԿ-ական պատգամավորի՝ Արտակ Սարգսյանի ընտանիքին պատկանող «Սաս Գրուպի» նվիրատվությունը շատ ավելի համեստ է՝ ընդամենը 5 միլիոն դրամ:

Ի դեպ՝ հիմնադրամին արված են նաև 15, 20 և 30 միլիոն դրամի անանուն նվիրատվություններ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում