Ջորջինյան Ռոնալդուի մարզաշապիկն աճուրդի է հանել բարեգործության համար
Արխիվ 16-20Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինյա Ռոդրիգեսը բարեգործական աճուրդի է մասնակցում, որի միջոցներն ուղղվելու են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին։
Աճուրդի համար նախատեսված առարկաների թվում է նաև Կրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկը՝ պորտուգալացու ստորագրությամբ։
«Մենք հիմա դժվար ժամանակներ ենք ապրում։ Մեր բուժանձնակազմը պետք է զինված լինի լավագույն միջոցներով։ Ահա թե ինչու եմ որոշել օգնել։ Զգեստապահարանից չորս գեղեցիկ իր եմ ընտրել, որոնց թվում է Ռոնալդուի մարզաշապիկը։ Բոլոր միջոցները կուղղվեն իսպանական հիվանդանոցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ»,- գրել է Ջորջինյան։

