Լավրովի բացահայտումը եւ Արցախի սահմանին Իրանի ակտիվացումը

Արխիվ 16-20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ի նիստում հայտարարեց, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները դինամիկ զարգանում են: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նշում է. «Եթե հարաբերություններ ասելով Նիկոլ Փաշինյանը նկատի ունի առեւտրաշրջանառությունն, այո, դա նախկին ծավալներով շարունակվում է: Իսկ եթե հարցը վերաբերում է աշխարհաքաղաքական գործոններին, փաստերն այլ բանի մասին են վկայում: Օրերս մամուլն անդրադարձավ այն հարցին, թե Արցախի հետ սահմանին Իրանի կողմից կամուրջի կառուցումը բողոքի ալիք է առաջացրել Ադրբեջանում: Պատասխանելով ադրբեջանական ազգայնական շրջանակների կողմից բարձրացված բողոքին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը հայտարարեց, որ իրանական կողմի աշխատանքները տեղավորվում են Արաքս գետի վրա ՀԷԿ կառուցելու մասին երկու երկրների միջեւ 2016 թվականի փետրվարին կնքված համաձայնագրի շրջանակներում: Նման հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Բաքվում Իրանի դեսպանատունը:
Եթե պաշտոնական Բաքուն, որ ընդհանրապես նման դեպքերում ագրեսիվ մոտեցում է ցուցաբերում այս անգամ ոչ միայն սառնասրտությամբ է մոտեցել Արցախի ազատագրված տարածքների հարեւանությամբ Իրանի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներին, այլեւ հայտարարել է, որ դա իրականացվում է իր տեղեկությամբ եւ տեղավորվում է երկու երկրների համաձայնության շրջանակներում, չի կարելի կասկածել, որ այդտեղ Հայաստանի ու Արցախի շահերը բավարարող որեւէ գործոն չի կարող գոյություն ունենալ: Այդ մասին է վկայում նաեւ այն համաձայնագիրը, որի շրջանակներում իրականացվում են շինարարական աշխատանքները:

2016 թվականի փետրվարին Ադրբեջանի հետ ստորագրված ու Իրանի իսլամական խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագրի շրջանակներում Իրանն ադրբեջանական կողմի համագործակցությամբ Խուդաաֆերինի տարածքում Արաքս գետի վրա ջրամբարտակ ու ՀԷԿ է կառուցում: Ըստ համաձայնագրի իրանական կողմը ստանձնում է ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորումը եւ ադրբեջանական կողմի ֆինանսական մասնակցությունը հատուցվում է արտադրված էլեկտրաէներգիայի հաշվին: «Մինչեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն» Իրանն ստանձնում է ՀԷԿ-ի պահպանման ու շահագործման պատասխանատվությունը: Արտադրված էլեկտրաէներգիայից ադրբեջանական կողմի մասնաբաժինը «Մինչեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը» միայն սպառվելու է ԻԻՀ-ի տարածքում (մեջբերումները համաձայնագրից են): Կողմերն իրավունք չեն ունենալու արտադրված էլեկտրաէներգիան փոխանցել երրորդ երկրի (Հայաստան եւ Արցախ) իրական կամ իրավաբանական անձանց: Ի դեպ, համաձայնագրում վեց անգամ ակնարկ է կատարվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Այս կապակցությամբ եւս մեկ այլ ուշագրավ փաստ: Արաքս գետի ափին ազատագրված տարածքների հարեւանությամբ ՀԷԿ-ի կառուցման մասին համաձայնագիրը կնքվել է 2016 թվականի փետրվարին: 2015 թվականի ավարտին եւ 2016 թվականի սկզբին ԼՂ-ի բանակցային գործընթացում ուշագրավ ակտիվություն առաջացավ: Նույն շրջանում մամուլում ակտիվորեն քննարկվում էր «Լավրովյան նախագիծն» ու փուլային լուծման տարբերակը: Երկուսն էլ առաջին փուլում ներառում էին ազատագրված տարածքների ու հատկապես Իրանի հետ սահմանամերձ երեք տարածքների վերադարձը: Նույն շրջանում Իրանի փոխարտգործ նախարար Իբրահիմ Ռահիմփուրը Մոսկվայում հանդիպում է ռուս գործընկերոջը եւ քննարկում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը եւ դրան զուգահեռ Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Հուսեյն Ջաբերի Անսարին հայտարարում է միջնորդական ջանք իրականացնելու Իրանի ցանկության մասին, որը չի ընդառաջվում: Օրեր անց Իրանն ստորագրում է Արաքսի վրա ՀԷԿ կառուցելու մասին պայմանագիրը: Հետաքրքիր զուգադիպությամբ Արաքս գետի վրա ազատագրված տարածքների հարեւանությամբ ՀԷԿ կառուցելու նախագծի շուրջ Իրանի կողմից նորից ակտիվություն է ցուցաբերվում այն ժամանակ երբ Լավրովը հայտարարում է Արցախի հարցի կարգավորման փուլային նախագիծը բանակցության սեղանին լինելու մասին:

Ազատագրված տարածքները, որոնց փուլային լուծման շրջանակում հանձնելու շուրջ այսօր ոչ միայն բանակցում է Նիկոլ Փաշինյանը, այլեւ հայտարարում է, որ «ոչ մեկը չհամարձակվի մեզ հարցնել «ի՞նչ եք բանակցում, ինչ որ պետք ա էն էլ բանակցում ենք», միայն Արցախի կամ Հայաստանի անվտանգության գոտին չեն: Դրանք նաեւ Իրանի անվտանգության գոտին են ու թեեւ Իրանն անգամներ հայտարարել է, որ ընդառաջում է ներտարածաշրջանային ցանկացած լուծում, սակայն միեւնույն ժամանակ ընդգծում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրողությունների հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը, որից դժբախտաբար նույնիսկ տարրական գաղափար չունի Հայաստանի արտաքին քաղաքականությունը զրոյից կառուցելու հավակնություն ունեցող Նիկոլ Փաշինյանը:

Հ.Գ. Իրանի ու Ադրբեջանի միջեւ 2016 թվականի փետրվարին ստորագրված համաձայնագիրը տեսնել գրառումներում տեղադրված հղման մեջ»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում