Պատահական չէր, որ ԱԺ-ի ծեծկռտուքը հաջորդեց Փաշինյան-Մարուքյան հանդիպմանը

Արխիվ 16-20

Որոշ աղբյուրներ ակնարկում են այն մասին, որ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը հենց այնպես, օդից չընկավ։ Աղբյուրները հուշում են, որ նախ պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ միջադեպը հաջորդեց նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած Փաշինյան-Մարուքյան հանդիպմանը։ Այն Փաշինյանը համարեց համատեղ սրճախմությունը, թեեւ զգացվում էր, որ նա հանդիպումից հետո բավականին նյարդային վիճակում է։ Այն աստիճան, որ կոպտորեն թիկնապահներին հրահանգեց՝ ճանապարհն ազատել լրագրողներից։ Իսկ ահա Մարուքյանը որոշ չակերտներ բացեց։ Ընդ որում, առաջին հայացքից տպավորությունն այն էր, որ Մարուքյանը խոսում է Նիկոլի օգտին, թե՝ «Էս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված առ այն, ինչ որ Հայաստանում անդադար շահարկվում է»։ Մինչդեռ մեր աղբյուրը նկատում է․ «Եթե իրոք այդ կարեւոր հարցի հետ կապված հանդիպումն այնքան լավ էր անցել, որ Մարուքյանը մի կողմ թողած դրան նախորդած հրապարակային մտահոգությունները, ամենակարեւոր հարցի՝ Արցախի հետ կապված Փաշինյանի դիրքորոշման օգտին հրապարակային հայտարարություններ էր անում, ապա պետք է, որ հարաբերությունները միանգամից անցներ սուպերջերմացման փուլ, որի դեպքում հենց հաջորդ օրը տեղի ունեցած միջադեպը պարզապես կբացառվեր։ Մինչդեռ հենց Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած նման միջադեպն ավելի շատ Մարուքյանի աչքը վախեցնելու տպավորություն թողեց, իսկ Փաշինյանն էլ հաջորդած ելույթի ժամանկ նրա հասցեին այնպիսի մտքեր հնչեցրեց, որոնք խոսում են միանգամայն հակառակի, որ ջերմացման փոխարեն նախօրեին խորը հակասության մեջ են մտել։  Կամ կապված Արցախի հետ, եւ այդ դեպքում Մարուքյանի հետագա ասածները պետք է այլ կերպ հասկանալ կամ էլ, որ Արցախից բացի, այլ թեմաներ էլ են եղել, որոնք երկուսն էլ չներկայացրեցին։ Իսկ ահա կան խոսակցություններ, որ իրականում եղել է այդ երկուսի համատեղումը, սակայն դեռ թույլ տվեք փակագծեր չբացել»։

Եվ իրոք, Թեեւ Մարուքյանը առաջին հայացքից Արցախի հետ կապված Փաշինյանի հայտնի կարծիքն է հաստատում, թե՝ մտահոգություն չկա, բայց նաեւ ընդգծելով՝ «էս պահին»։ Այսինքն կարող է վաղը-մյուս օրը պարզվի, որ Մարուքյանը մտահոգություններ, այնուամենայնիվ, ունի՞։

Ս․Աբրամյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում