ՀՀԿ Գործադիր մարմնի ուղերձը` Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ

Արխիվ 16-20

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ վետերաններ,

Շնորհավորում ենք ձեզ մայիսյան եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Այս տարի լրացավ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 75-ամյակը: Այս օրն ագրեսորին ջախջախող եւ աշխարհը ֆաշիզմի ու այլատյացության  վտանգից ազատող միլիոնավոր զինվորների արիության եւ խիզախության խորհրդանիշն է, և այս նշանակալի իրադարձության կարևորությունն ու արժեքը չի կարող խամրել աշխարհը ցնցած համավարակի ընթացքում:

Մեծագույն հպարտությամբ ենք հիշում, որ հայ ժողովուրդն իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում. 1941-1945թթ. միայն Հայաստանից, որի բնակչությունը 1941թ-ի տվյալներով 1,5 միլիոնից պակաս էր, ռազմաճակատ է մեկնել 300 հազար քաղաքացի, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից և դաշնակից բանակների շարքերում ևս 300 հազար մեր հայրենակիցներ են պայքարել համամարդկային այդ չարիքի դեմ:

Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային բանակի շարքերում անձնվիրաբար մարտնչած եւ անօրինակ սխրանքներ գործած հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ իրենց անունները փառքով են պսակել` 107 հայորդիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, նրանցից 2-ը` կրկնակի հերոսի կոչման, 27-ը Փառքի 3 աստիճանի շքանշանակիր են, 63 հայ գեներալներ ղեկավարել են խոշոր զորամիավորումներ` դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ: Նրանցից 4-ը հետագայում արժանացել են մարշալի կոչման, ունեցել ենք` մեկ ծովակալ, 70 հազար հայ մարտիկներ և հրամանատարներ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով:

Հայաստանում ձևավորվել էր վեց ազգային դիվիզիա:

Փառք Մեծ Հայրենականի ռազմաճակատում հերոսաբար ընկած քաջորդիներին եւ խոնարհում նրանց անմահ հիշատակին:

Փառք ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած բոլոր հերոսներին:

Հայ ժողովուրդը, ցավոք, մինչև Հայրենական մեծ պատերազմը լավ գիտեր, թե ինչ են այլատյացությունը, էթնիկ զտումները եւ կրոնական հողի վրա կատարվող սպանությունները: Ֆաշիստական Գերմանիան երիտթուրքերի գաղափարախոսության շարունակողն էր, և Լեհաստան ներխուժելու նախօրեին Հիտլերը, վկայակոչելով է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հնչեցրեց  պատմության մեջ արձանագրված հարցը. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»:

Ուստի, այդ պատերազմը հայ ժողովրդի համար Հայրենական էր ոչ թե պատմագիտական, այլ հենց գոյաբանական իմաստով, քանզի 1941-1945թթ. կրկին կանգնած էր իր պատմական հայրենիքում հայության ապրել-չապրելու, լինելության հարցը:

Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության ժողովուրդների համատեղ հաղթանակի 75-ամյակին չմոռանանք անցյալի դասերը և մարդկության դեմ գործված հանցագործությունները, դասեր քաղենք  պատմությունից` երբևէ այդ ոճրագործությունների կրկնությունը թույլ չտալու նպատակով:

1992 թվականից մայիսի 9-ը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի: Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրմամբ հայորդիների նոր սերունդն ապացուցեց, որ իր նախնիների հերոսական անցյալի արժանի ժառանգորդն է: Շուշին դարձավ հայոց ազատասիրության եւ անկոտրում կամքի խորհրդանիշ: Այս տոնական օրը մենք գլուխ ենք խոնարհում և հպարտությամբ հիշում նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին: Մենք միշտ վառ ենք պահելու մեր հերոսների հիշատակը:

Կրկին շնորհավորելով մայիսյան եռատոնի առթիվ՝ մաղթում ենք խաղաղություն, ազգային միասնականություն հանուն մեր պետականության հարատևման և մեր հերոսական ժողովրդի արժանավայել ապագայի: Մեծ Հայրենականի և Արցախյան ազատամարտի մեր վետերաններին` ամուր առողջություն:

Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին:

ՀՀԿ Գործադիր մարմին 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում