ՍԻՄ կուսակցության ամենատարեց անդամը՝ Մեծ հայրենականի մասնակից. Տեսանյութ
Արխիվ 16-20ՍԻՄ կուսակցության ամենատարեց անդամը ՆԵՐՍԵՍ ՍԻՄՈՆՅԱՆՆ է, նա արդեն 96 տարեկան է եւ Հայրենական պատերազմի վետերան:
Նշենք, որ 96-ամյա Ներսես պապը եղել է 318-րդ հրաձգային դիվիզիայի զինվոր, մասնակցել է Կերչի, Նովորոսիսկի եւ Սեվաստոպոլի ազատագրմանը, որի ժամանակ վերջինս ծանր վիրավորվել է եւ փրկվել է հրաշքով: Նա ռազմաճակատ է մեկնել, երբ դեռ անչափահաս է եղել, կամավոր կերպով 7 ընկերների հետ, որոնցից 4-ը զոհվել են: Ռազմաճակատից վերադառնալուց հետո սովորել է ԵՊՀ-ում, որից հետո 45 տարի աշխատել է որպես մանկավարժ, դպրոցի տնօրեն, ամուսնացել եւ համատեղ կյանքում ունեցել չորս երեխա:
Այսօր էլ նա ապրում է եւ համարվում է կենդանի լեգենդ:


