Արմեն Սարգսյանին ստիպում են ստորագրել․ «Հրապարակ»

Արխիվ 16-20

«Հրապարակ» թերթը գրում է․ «Որքան էլ որ ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարում է, որ «Հանրապետության նախագահի և վարչապետի միջև որեւէ գործարք-պայմանավորվածություն չկա եւ չի կարող լինել Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շուրջ» եւ «այդ ապատեղեկատվությունը պետք է դիտարկել հերթական անհեթեթությունների շարքում, որոնք պարբերաբար տարածվում են որոշ շրջանակների կողմից, որոնք մասնագիտացել են անլրջության հասնող դավադրությունների տեսությունների մեջ, եւ փորձում են կայանալ որպես կոնսպիրացիաների մեծ մոգեր», լուրերը, որ վարչապետի կողմից ճնշումներ են գործադրվում Արմեն Սարգսյանի նկատմամբ, որ այդ օրենքը ստորագրի, չեն դադարում:

Մեր աղբյուրները նշում են, որ այս տագնապալից փուլում, երբ բոլոր մակարդակներում վարչապետի եւ իշխանությունների դիրքերը թուլանում են, այդ օրենքը չընդունելը ծանր հարված կլինի նրանց հեղինակությանը, ուստի ամեն ինչ արվում է, որ ՀՀ նախագահը ստորագրի Սահմանադրության հետ բազում խնդիրներ ունեցող վիճահարույց օրենքը։
Իսկ օրենքը վավերացնելուն մնացել է ընդամենը 3 օր՝ վերջնաժամկետը մայիսի 11-ն է։ Նախագահի աշխատակազմից մեզ ասացին, որ իրավաբանական բաժինը դեռ չի ավարտել իր ուսումնասիրությունները օրենքի հետ կապված եւ միայն մասնագիտական եզրակացությունը ստանալուց հետո է նախագահն իր որոշումը կայացնելու։ Չնայած ԱԺ-ն օրենքն ընդունել է ապրիլի 16-ին եւ այն կարող էր ստորագրվել շատ ավելի վաղ, այլ ոչ թե վերջին օրերին։
Մեզ ասացին, որ Արմեն Սարգսյանն, այնուամենայնիվ, դեռեւս ունի 3 ճանապարհ՝ պարզապես չստորագրել օրենքը եւ այդ դեպքում այն կստորագրի ԱԺ նախագահը։ Երկրորդը՝ օրենքն ուղարկել Սահմանադրական դատարան, ինչը քիչ հավանական է, քանի որ եթե աներ, ապա կաներ շատ ավելի վաղ։ Եւ, բնականաբար, երրորդ ճանապարհը․ տեղի տալով ճնշումներին՝ ստորագրել։

Նկատենք, որ Արմեն Սարգսյանը բաց է թողել Հայաստանի կյանքում գործոն դառնալու շանսը, քանզի անգամ իր պաշտոնի տնօրինած փոքրիկ լծակները չի օգտագործում եւ ինչ որ պահից վերածվել է գործադիր իշխանության կցորդի, ուստի ակնկալել, որ նա ինքնուրույն քայլ կանի եւ կհակադրվի Նիկոլ Փաշինյանին, որը չի թաքցրել իր մեծ «սպասելիքներն» այս օրենքից, իրատեսական չէ»։

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում