Անգամ մահանալիս չի կարելի վերջնահաշվարկ կատարել ամոթի, խղճի ու բարոյականության հետ
Արխիվ 16-20Ես Հիպոկրատի երդում չեմ տվել...
Բժիշկներն ու դասախոսները մի հետաքրքիր ընդհանրություն ունեն. նրանք լավ գիտեն դիմացինի մարմինը, միտքն ու հոգին:
Սակայն, եթե Հիպոկրատի երդում տված բժիշկը կրում է պացիենտի մասին իրեն հայտնի դարձած տեղեկությունները ոչ մի պարագայում չհրապարակելու պարտականություն (Երդման 8-րդ կետ), ապա դասախոսն ուսանողի գլխի պարունակության մասին չխոսելու պարտավորություն չունի։
Պատկերացնում ե՞ք, 24 տարիների դասավանդման ընթացքում ինչքան ուսանողի գլուխ եմ «ստուգել» ու ինչքան շատ գիտեմ, թե նրանցից շատերն ինչքան բան չգիտեն:
Կարդում եմ իրենց գրապահարանի մութ ծայրամասում փոշեկալած վիճակում անհույս ծվարած բացատրական բառարանը կեսգիշերին ճանկռելով թերթած որոշ շրջանավարտների կատարած ֆեյսբուքյան լալահառաչ գրառումները և, անկեղծ ասած, խղճում նրանց...
Անգամ մահանալիս չի կարելի վերջնահաշվարկ կատարել ամոթի, խղճի ու բարոյականության հետ, մինչդեռ դա շատերն անում են երիտասարդ տարիքում՝ պաշտոն որոնելու կամ ունեցածը պահպանելու ճանապարհին:
Ասելս ինչ է...
Հե՜յ պարոններ, ականջ արեք ձեր երբեմնի ուսուցչին,
Զգույշ եղեք՝ ձեզ չհիշի քննությանն ու ստուգարքին...
Գրում է պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը

