Հպարտ եմ իմ պապիկներով եւ Հայրենականի բոլոր մասնակիցներով, որոնց շնորհիվ պարտվեց ֆաշիզմը. Էդ. Անդրեասյան

Արխիվ 16-20

Մեծ Հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԷԴՎԱՐԴ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ  Վազգեն պապը:

- Հայրական կողմից պապիկս՝ Վազգեն Անդրեասի Խուրշուդյանը, 1941 թվականի աշնանը, լինելով Արմավիր գյուղի դպրոցի տնօրեն, կամավոր մեկնել է Սովետական բանակ, պայքարելու ֆաշիստական Գերմանիայի դեմ: Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է մինչեւ 1945թ.-ի ապրիլ ամիսը,  զոհվել է Հունգարիայի ազատագրման մարտերում: Պատերազմի ընթացքում գերեվարվել է, ապա փախել եւ միացել է պարտիզանական ջոկատներին: Մինչեւ 1980 թվականը պապիկիս մասին տեղեկություն չենք ունեցել, միայն նամակներով հայտնի է եղել, որ նա Հունգարիայում է, «Поиск» խմբի միջոցով գտնվել է եղբայրական գերեզմանատանը: Հիմա իմ պապիկիս գերեզմանին տեղադրված է հուշատախտակ նկարով եւ հայատառ գրված է անունը եւ ազգանունը, որը հնարավոր է եղել տեղադրել 1982 թ.-ին: Արմավիրի մարզի Արմավիր գյուղի Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հուշարձանի ցանկում զետեղված է նաեւ իմ հայրական պապիս՝ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԱՆԴՐԵԱՍԻ անունը…

Ամեն տարի Մայիսի 9-ի Հայրենական պատերազմի Հաղթանակի օրը մենք ընտանիքով այցելում են Արմավիր գյուղի զոհվածների հուշարձան եւ հարգանքի տուրք ենք մատուցում իմ ու բոլոր պապիկների հիշատակին, ովքեր զոհվեցին հանուն խաղաղության…

Մայրական կողմից պապիկս՝ Զիրոյան Հովհաննեսը, այդ թվերին անմիջական մասնակցություն չի ունեցել պատերազմական գործողություններին, քանի որ ապահովել է երկաթգծի փոխադրումները  դեպի թիկունք, ինչը, իմ կարծիքով, ոչ պակաս կարեւոր է եղել: Կատարած աշխատանքների համար, հետագայում արժանացել է Սովետական Միյության Աշխատանքային հերոսի կոչման: Զիրոյան Հովհաննեսը մահացել է 1985թ.-ին, 92 տարեկան հասակում:

Հպարտ եմ իմ պապիկներով, եւ Հայրենական Մեծ պատերազմի բոլոր մասնակիցներով, որոնց շնորհիվ պարտվեց ֆաշիզմը: Մենք երախտապարտ ենք նրանց: Առողջություն եմ ցանկանում մեր բոլոր հերոս պապիկներին եւ տատիկներին, ովքեր մինչ օրս ապրում են մեզ հետ, ցանկանում եմ նրանց առողջություն: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում