​​​​​​​Պատերազմները, թեկուզ՝ հաղթանակով ավարտված, երբեք ցանկալի չեն. Վահե Հովհաննիսյան

Արխիվ 16-20

Մեծ Հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ պապի հայրը:

-  Սահակ Կնյազի Հովհաննիսյանը մասնակցել է Կովկասյան ռազմաճակատի մարտերին (1941թ. դեկտեմբեր-1942թ. հունվար), Կերչի (Ղրիմի) ինքնապաշտպանությանը (1942թ.հունվար-մայիս): 1942թ. մայիսին Կերչի մարտերում խորհրդային զորամիավորումները, այդ թվում՝ հայկական ստորաբաժանումները, ծանր կորուստներով պարտություն են կրել (1942թ. փետրվար-մայիս ամիսների գործողությունները պայմանականորեն որակվել են որպես «Կերչի մսաղաց»): Այդ մարտերից հետո պապիս հոր մասին այլեւս տեղեկություն չի ստացվել. նա համարվել է զոհված: Ցավոք՝ լուսանկար նույնպես չի պահպանվել: Հայտնի է, որ մինչեւ ռազմաճակատ մեկնելը Սահակ Հովհաննիսյանն ակտիվորեն մասնակցել է Նաիրիի շրջանի Արգել գյուղը ջրագծի կառուցման աշխատանքներին: Նրա անվան հետ է կապվում Հրազդան գետի կիրճից ժայռն ի վեր բարձրացող խողովակների անցկացման դժվարագույն աշխատանքը հաջողությամբ իրականացնելը:

- Ինչպե՞ս եք նշում մայիսի 9-ը եւ ինչպե՞ս եք Դուք վերաբերում Հայրենական Մեծ պատերազմին հայերի մասնակցությանը:

- Յուրաքանչյուր տարի՝ մայիսի 9-ին, ընտանիքիս անդամների ու համագյուղացիներիս հետ ծաղիկներ (հիմնականում՝ յասաման) եմ խոնարհում Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ: Պատերազմները, թեկուզ՝ հաղթանակով ավարտված, երբեք ցանկալի չեն: Սակայն եթե դիտարկենք այդ ժամանակաշրջանը, ապա պետք է նշեմ, որ հայ ժողովուրդն իր հերոսությունն է ցույց տվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որի վառ ապացույցն են մեր կրկնակի հերոսները, հերոսներն ու բազմաթիվ պարգեւների արժանացած քաջորդիները: Չեմ ընդունում այն քննադատությունը, թե «հայերն իրենց հայրենիքի համար չեն պատերազմել», քանի որ գերմանական հարձակման հաջողության դեպքում Հայաստանը թուրքական կողմից կարող էր հարձակման ենթարկվել: Ուստի՝ պետք է գնահատել այն մեծ դերը, որ ունեցան հայ մարտիկները Հայրենական Մեծ պատերազմում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում