Շուշին հայ գրականությանը տվել է մի շարք նշանավոր դեմքեր
Արխիվ 16-20Շուշիի ազատագրման 28-ամյակի առթիվ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը իր հարուստ արխիվից ներկայացնում է Շուշիի մշակույթի մեկ դարը` 1820-1920թթ, որն այսօր «Իրավունքը», օրվա ընթացքում ներկայացնում է իր ընթերցողների ուշադրությանը:
Շուշի քաղաքը հայ գրականությանը տվել է մի շարք նշանավոր դեմքեր, ինչպիսիք են՝ գրողներ Մուրացանը, Լեոն, Հակոբ Հակոբյանը, Լևոն Աթաբեկյանը, Տմբլաչի Խաչանը, Գրիգոր Ներսիսյանը, Գուրգեն Բորյանը, Սարգիս Աբրահամյանը, զվարճախոս Պըլը-Պուղին, գրականագետներ Ա․ Տերտերյանը, Հ․ Գյուլիքևխյանը, Խ․ Սարգսյանը, Ա․ Առաքելյանը և ուրիշներ։
Տարբեր տարիներին այստեղ դասավանդել են հայ մշակույթի նշանավոր դեմքեր Պ․ Պռոշյանը, Ս․ Մանդինյանը, Լ․ Մանվելյանը, Հ․ Առաքելյանը, Լ․ Սարգսյանը, Ա․ Չիլինգարյանը, Ա․ Տեր-Պետրոսյանը, Վրթ․ Փափազյանը, Ս․ Կանայանը, Ե․ Լալայանը և ուրիշներ։

