Շուշին զգալի դեր է խաղացել ժողովրդական երաժշտական արվեստի զարգացման գործում

Արխիվ 16-20

Շուշիի ազատագրման 28-ամյակի առթիվ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը իր հարուստ արխիվից ներկայացնում է Շուշիի մշակույթի մեկ դարը` 1820-1920թթ, որն այսօր «Իրավունքը», օրվա ընթացքում ներկայացնում է իր ընթերցողների ուշադրությանը:

Շուշին զգալի դեր է խաղացել ժողովրդական երաժշտական արվեստի զարգացման գործում։ Խոր ավանդույթներ ունի Շուշիի հայ աշուղական արվեստը, հանճարեղ անուններից են 18-րդ դարի վերջից մինչև նորագույն ժամանակները գոյատևած Շուշիի հարևանությամբ գտնվող մեծ թաղլարեցի Չիթչյանների աշուղական տոհմը՝ իր տասնյակից ավելի ներկայացուցիչներով։ Նշանավոր ժողովրդական երգիչ ստեղծագործողների առատության պատճառով դարասկզբին Շուշի քաղաքն անվանել են «Անդրկովկասի կոնսերվատորիա»։

No photo description available.Ժողովրդական երաժշտությանը մեծ ուշադրություն է նվիրել Երվանդ Լալայանի «Ազգագրական հանդեսը» (1896-1916 թթ․)։ 19-րդ դարի վերջին քառորդից Շուշիում նկատելիորեն աշխուժացել է երաժշտական կյանքը․ 1895 թ․այստեղ երգչախումբ է կազմել և համերգներ տվել Գ․ Միրզոյանը, 1890-1910-ական թթ․ Շուշիի թեմական դպրոցում երգչախմբեր է կազմել և համերգներ տվել Ստեփան Դեմուրյանը, որը 1916-1917 թթ․բեմադրել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Երկար տարիներ նրա ստեղծած երգչախումբը մասնակցել է Շուշիի եկեղեցու պատարագներին։ Մինչև 1920 թ․Շուշիում փողային նվագախումբ է ղեկավարել Հ․ Իոննիսյանը։

Շուշիի երաժշտական հարուստ ավանդույթների շարունակողներն էին թառահարներ Միրզա Սադղջանը (1846-1902 թթ․), Գրիգոր Մելիքովը (1895-1929 թթ․), Բալա Մելիքյանը (1888-1935 թթ․), Սողոմոն Սեյրանյանը (1907-1974 թթ․), քամանչահարներ Ավանեսը, նրա աշակերտներ Սաշա Օգանեզաշվիլին (1889-1932 թթ․), Լևոն Կարախանը (1889-1937 թթ․) և ուրիշներ։ Ղարաբաղը և Շուշին հայկական ավանդական հորովելի նշանավոր կենտրոններից են։ Դեռևս 1890-ական թթ․ Շուշիի հարևանությամբ՝ Վանանդում, Կոմիտասը ձայնագրել է այդ ժանրին բնորոշ բարձրարժեք մի նմուշ՝ «Ձիգ տու՛, քաշի, եզո ջան»-ը։

Տարբեր ժամանակներում «Խանդամիրյան» թատրոնում համերգներով հանդես են եկել հայ ճանաչված երգիչներ ու երգահաններ Արշակ Կոստանդյանը, Բեգլար Ամիրջանյանը, մեծ թատրոնի մեներգիչ Ներսես Շահլամյանը, թեմական դպրոցի երգի դասատու, կոմպոզիտոր Ստեփան Դեմուրյանը, Գրիգոր Սյունին (Միրզոյան), Դանիել Ղազարյանը, Նիկոլայ Թեյմուրազյանը, Եղիշե Բաղդասարյանը և շատ ուրիշներ։ Տարբեր ժամանակներում Շուշի են այցելել Կոմիտասը, Քրիստափոր Կարա-Մուրզան։ Վերջինիս ջանքերով քաղաքում կազմակերպվել է երգչախումբ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում