Շուշիի մշակույթի մեկ դարը` Արցախ աշխարհում թատերական կյանքը սկզբնավորվել է 1865 թվականին

Արխիվ 16-20

Շուշիի ազատագրման 28-ամյակի առթիվ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը իր հարուստ արխիվից ներկայացնում է Շուշիի մշակույթի մեկ դարը` 1820-1920թթ, որն այսօր «Իրավունքը», օրվա ընթացքում ներկայացնում է իր ընթերցողների ուշադրությանը:

Նոր ժամանակների թատերական կյանքը Արցախ աշխարհում սկզբնավորվել է 1865 թ․-ին, երբ թիֆլիսահայ դերասաններ Գևորգ Չմշկյանը, Միհրդատ Ամրիկյանը, Սեդրակ Մանդինյանը տեղական ինքնագործ ուժերի հետ միասին Շուշիի լսարան-ակումբում բեմականացրին «Վարդան Մամիկոնյան», «Շուշանիկ», «Շկոլի վարժապետը» և այլ ներկայացումներ, որոնց օրինակով հետագայում, 1868 թ․-ից սկսած՝ արդեն Համբարձում աղա Հախումյանի տան դահլիճում, թեմական դպրոցում, քաղաքային ակումբում բեմադրվել են նաև Ղարաբաղի բարբառով գրված պիեսներ։ 1882թ․ օգոստոսին Շուշիում հյուրախաղերով հանդես է եկել հայ բեմի ականավոր վարպետ Պետրոս Ադամյանը (Շեքսպիրի Համլետի դերում)։ 1891թ․-ից Շուշիում սկսել է գործել «Խանդամիրյան» թատրոնը՝ հիմնադրված Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով։ «Խանդամիրյան» թատրոնն ունեցել է 350-տեղանոց դահլիճ, վերնահարկ, երկու օթյակ, դերասանների զարդասենյակներ, գրադարան և օժանդակ այլ հարմարություններ։ Լուսավորվել է նավթի և գազի լապտերներով։ Վարագույրը նկարել է Օ. Շմեռլինգը։

Ճեմասրահի պատերը զարդարված են եղել հայ, ռուս և օտարազգի դերասանների և դրամատուրգների նկարներով։ «Խանդամիրյան» թատրոնը բացվել է Մուրացանի «Ռուզան» պիեսի ներկայացումով՝ 1891 թ․-ի հուլիսի 7-ին։ Թատերախումբը ղեկավարել են Մ. Խանդամիրյանը, Դ. Բալայանը և ուրիշներ։ «Խանդամիրյան» թատրոնում հանդես են եկել հայ բեմի լավագույն դերասաններ (Գ. Պետրոսյան, Սիրանույշ, Գ․ Ավետյան, Հ․ Զարիֆյան, Հ. Աբելյան, Սաֆրազյան ամուսիններ), հյուրախաղերով այստեղ հանդես են եկել ռուսական, ադրբեջանական և ուկրաինական թատերախմբեր։ Թատրոնը հրդեհվել է 1905 թվականին՝ ադրբեջանցիների կողմից։ «Խանդամիրյան» թատրոնը մեծապես նպաստել է թատերական արվեստի զարգացմանը Ղարաբաղում։

Շուշիի «Խանդամիրյան» թատրոնում բեմադրվել են արևմտաեվրոպական գրողների մի շարք ստեղծագործություններ, ինչպես, օրինակ, Իբսենի «Ուրվականները», «Նորան», «Դոկտոր Ստոկմանը», Սերվանտեսի «Դոն Քիշոտը», Շիլլերի «Ավազակները», «Խարդավանք և սերը», «Օրլեանի կույսը», Մոլիերի «Ակամա բժիշկը», «Տարտյուֆը», «Սկապենի արարքները», «Ագահը», Հյուգոյի «Անջելոն», «Էռնանին», Դյումայի «Քամելիազարդ տիկինը», «Քինը», «Մադամ Սան-Ժենը», «Հայրենիքը», Ջիակոմետիի «Ոճրագործի ընտանիքը», Զուդերմանի «Պատիվը», «Սոդոմի կործանումը» և այլն։ Հայ և ռուս դրամատուրգներից բեմադրվել են առավելապես Հակոբ Պարոնյանի, Շիրվանզադեի, Պուշկինի, Գոգոլի, Լերմոնտովի, Չեխովի, Օստրովսկու, Նեմիրովիչ-Դանչենկոյի և այլոց դրամատիկական ստեղծագործությունները։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում