Չեմ կարող ինչ-որ նզովյալ մարդկանց անդրադառնալ. Մարուքյանն՝ Ալեն Սիմոնյանի մասին
Արխիվ 16-20Կսպասենք ժողովրդավարական երկրին հարիր գնահատական և հետևանք, հետո կխոսենք, լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հարցին՝ ի՞նչ հետևանքի են սպասում, արդյոք նկատի ունի պատգամավորներին մանդատից զրկելու հարցը, Մարուքյանը պատասխանեց.
«Քաղաքական հետևանք, ինձ համար մանդատը ոչ մի բան է», - ասաց նա։
Դիտարկմանը, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե «Լուսավոր Հայաստանն» է սադրում իշխանական պատգամավորներին, Մարուքյանն արձագանքեց.
«Ես չեմ կարող ինչ-որ նզովյալ մարդկանց անդրադառնալ»։
Հարցին, եթե ակնկալած գնահատականները չտրվեն, հնարավո՞ր է, որ ԼՀԿ-ն վայր դնի մանդատները, Մարուքյանը պատասխանեց, որ իրենց մանդատները ժողովրդի մանդատներն են։

