Շատի սնանկությունը կամ՝ երբ հատված են կարմիր գծերը. Լիլիթ Գալստյան

Արխիվ 16-20

«Հայաստանում քաղաքական մտքի, քաղաքական վարքագծի եւ քաղաքական մշակույթի դեգրադացիան/այլասերումը/ արդեն հատել է անդառնալիության կետը, հատված են հնարավոր բոլոր կարմիր գծերը», - այս մասին գրում է ՀՅԴ ԳՄ անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ եւ մանրամասնում. «Նոր Հայաստանի» քաղաքական ճարտարապետներին չի սթափեցնում ոչինչ՝ ո՜չ տեսախցիկները, ո՜չ կանանց ներկայությունը, ո՜չ սեփական վարչապետի ու կառավարության անդամների ներկայությունը, ո՜չ ընտրողների ու ժողովրդի աչքերի մեջ նայելու հեռանկարը, ոչ էլ՝ մեր երկրի միջազգային հեղինակությունն ու վարկը:

Սուտը, երեսպաշտությունը, հայհոյանքն ու բիրտությունը նրանց զինանոցի հիմնական զենքերն են: Սեփական ժողովրդի մեջ թշնամիների ու վհուկների որոնումը շատերին հոգեխանգարմունքի է հասցրել: Համավարակի այս ծանր ու քաոտիկ օրերին, երբ երկիրն հայտնվել է վատ ցուցանիշներ ապահովող երկրների շարքում, ինքնին քայքայիչ այս անորոշ հեռանկարն իբրեւ թե բավական չէ, դեռ ամեն օր ապրում ենք զգացումով, թե մեր տներ մարդիկ են մտել, օտարներ, որոնք կապ չունեն ո՜չ մեր անցյալի, ոչ՝ էլ ապագայի հետ…

Բայց նրանք իրենց ընտրողի հետ հնարարավորինս անկեղծ են. երեկ՝ Արցախի հիմնախնդրի համատեքստում վարչապետը բառիս բուն իմաստով այդ նույն ամբիոնից հայտարարեց՝ որ որեւէ մեկն իրենց հարց տալու համարձակության իրավունք չունի. քվե են ստացել ու վերջ:
«
Շատ ենք ու վերջ» բոլշեւիկյան վարքագիծը համատարած է, ամենուր՝ կառավարման բոլոր մակարդակներում, առաջին իսկ օրից…մերժելով անցյալը՝ սակայն որդեգրելով ու վերտուոզ կատարելության հասցնելով անցյալի ամենաայլանդակ դրսեւորումները…

Ձեր տգետի համառությունն ու խլությունը հյուծել է երկիրը, նրա քաղաքացուն…մի՞թե դուք նաեւ չեք տեսնում կամ՝ չե՞ք ուզում տեսնել…

Իհարկե, անիմաստ է իշխող քաղաքական ուժի գեներացրած «քաղաքական» ողջ համատեքստում քաղաքագիտական կատեգորեաներով խոսելը: Նրանք ո՜չ քաղաքական հիշողություն ունեն, ոչ՜փորձ, ո՜չ պատասխանատվություն, ո՜չ ինստիտուցիոնալ բարոյականություն…Իզուր չէ, որ այս օրերին շատերը՝ երկրի ներկայի ողջ սնանկությունն ու տապալումը վերջին նյարդով ընկալող մարդիկ, հուսահատված արձանագրում են՝ Կարթագենը պիտի կործանվի…

Բոլորովին պատահական չէր, որ այսօրվա միջադեպը տեղի ունեցավ ԱԺ-ում, ՀՀ վարչապետի ներկայությամբ, երբ քննվում էր Կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքների մասին տարեկան զեկույցը։

Այո, բոլորովին պատահական չէր… Կառավարության ծարգիրը, որը սեւով սպիտակի վրա՝ իբրեւ կառավարության խնդիր, արձանագրել էր իր քաղաքացիներին երջանիկ դարձնելը, բառիս բուն իմաստով այդ ծրագիրն իրականացնող քաղաքական ուժը մղձավանջ է դարձրել մեր իրականությունը, երկիրը թաղել ատելության, վրեժխնդրությունների ու սամասուդի ոստայնում:

Մեծ հաշվով ոչ մի պատահական բան չի կատարվում, երբ օրենքի փոխարեն իբրեւ վարքագիծ ու փիլիսոփայություն որդեգրվում է քստմնելի դուխովը, դատական համակարգի փոխարեն սամասուդը, ասֆալտին փռելը կամ պատին ծփելը, այլ բան սպասելը պարզապես միամտություն է: Սա պետականության կորստի ճանապարհն է…

Իսկ այսօր Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձն էր: Դուք դառնացրիք մեր հաղթանակը, հաղթանակ, որ վերականգնեց մեր հավաքական երազանքներն ու քաղաքական արժանապատվությունը, հաղթանակ, որ Հայոց անկախ պետականության ճանապարհի կարեւոր հիմքերից մեկն էր:
Բայց դուք ի՞նչ կապ ունեք այդ ամենի հետ…

Հ.Գ.- Այսօր կարծես թե թավշյա, ոչ բռնի հեղափոխության տարելիցն էր...»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում